>


«Ակնհայտ է, որ մեր երկիրը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ, և այդ մարտահրավերները ներքին չեն: Մենք ոչ մի ներքին մարտահրավեր չունենք, մեր բոլոր մարտահրավերները արտաքին են»,- իր եզրափակիչ ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:








Քոչարյանի զոհերը

Նրա խոսքով՝ հանրությանը պետք է կոնսոլիդացնել խաղաղության օրակարգի շուրջ, պետք է զարգացնել և կարողանալ պաշտպանել այդ օրակարգը. «Եվ այս օրակարգի տրամաբանությամբ պետք է ապահովենք ՀՀ կայուն զարգացումը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունը և քաղաքացիների երջանկությունը: Սա այն մանդատն է, որ ժողովուրդը տվել է մեզ, և մենք պարտավոր ենք իրագործել այս մանդատը»:


Վարչապետը երկրորդեց ազգային միասնության օրակարգի ձևավորման կարևորությունը. «Ես այս օրակարգի շուրջ ուզում եմ համագործակցության ձեռք մեկնել խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր ուժերին: Մենք պատրաստ ենք գործել ըստ այսմ, բայց մենք չենք կարող թույլ տալ ժողովրդի կողմից մեզ տրված մանդատը անարգել, և սա ժողովուրդը մեզ չի ների»:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 26-ին, Ազգային ժողովում շարունակվում է Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումը:



Сообщение «Չենք կարող թույլ տալ ժողովրդի կողմից մեզ տրված մանդատը անարգել…». Վարչապետը համագործակցության ձեռք մեկնեց բոլոր ուժերին появились сначала на MediaNews.


от admin

-->