>


Շատ լավ գիտեք, թե Հոկտեմբերի 27-ը ինչի համար է եղել, որպեսզի հողերի տալը հետաձգեն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։








Քոչարյանի զոհերը

Անդրադառնալով պատգամավորների միջեւ այսօրվա ծեծկռտուքին՝ Սուքիասյանը հիշեց 90-ականները.


«Այս ամեն ինչը, ինչ-որ կատարվում է այստեղ, մենք պետք է գնանք 90-ականներ։ Ուզում եմ մեր դաշնակցական ընկերները ուշադրություն դարձնեն, որ 90-ականների վերջին Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ մենք ինչ հնարավորություն ունենք, ասաց, որ աշխարհի հզոր տերություններն ասում են՝ սա այն ճանապարհն է, որով կարող եք հասնել այն հանգրվանին, որը դուք ուզում եք Հայաստանի Հանրապետությունում, եղավ հեղաշրջում, ոչ մեկ խորքային չուսումնասիրեց՝ ինչ է կատարվում։ Այդ ժամանակ եռանախագահող երկրների նախագահներն ասում էին՝ անհնար է, եթե Սովետական միությունը փոլւզվել է եւ այն սահմանները, որոնք ՄԱԿ-ի կողմից ընդունվել են, դրանից դուրս ցանկացած քառակուսի մետրի համար պատասխան եք տալու, ամբողջ աշխարհը ձեզ չի ներելու։ Առանց պատկերացնելու դեմ դուրս եկան քաղաքական ուժեր դուրս եկան, հեղաշրջում արեցին, դրանից հետո ամբողջ քաղաքական համակարգը զրոյականացվեց, իմիտացիա ստեղծվեց, թե  քաղաքական ինստիտուտներ են ստեղծված, տարբեր տեղերից մարդիկ էին գտնում, բերում քաղաքական կուսակցության անվան տակ, ասում էին՝ սա մեր քաղաքական համակարգն է։ Քաղաքական համակարգը վերցրվեց մի անձի ձեռքը, մի քիչ կարողանում էին որոշակի փորձ ունեցող քաղաքական ուժեր ընդդիմանալ, ինչ-որ պահից սկսում էին բանակցել։ Լավ գիտեք՝ 2004 թվականին այդ տուրուդմփոցը Բաղրամյան փողոցում ինչի համար եղավ, գիտեք 2016 թվականի ՊՊԾ գնդի պատմությունն ինչ եղավ։ Այդ ընթացքում հասարակությունն ունեզրկվում էր, մի քանի տասնյակ, մի քանի հարյուր մարդիկ հարստանում էին»։



Сообщение «Վազգեն Սարգսյանը շատ լավ բաներ արել է, բայց մի շատ վատ բան էլ է արել․..». Խաչատուր Սուքիասյան появились сначала на MediaNews.


от admin

-->