>


Օգոստոսի 27-31-ին Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 5-7 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։








Հանրապետության տարածքում օգոստոսի 26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:



Երևանում օգոստոսի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Сообщение Օդի ջերմաստիճանի բարձրանալու է 5-7 աստիճանով появились сначала на MediaNews.


от admin

-->