>


Գոյություն ունի հրաշալի միջոց՝ աչքերի առողջության համար: Ցավոք, ժամանակակից աշխարհում շատ են գործոնները, որոնք ազդում են տեսողության վատացման վրա: Այս խնդիրը ծանոթ է հատկապես նրանց, ովքեր շատ ժամանակ են անցկացնում համակարգչի առաջ. դրա հետևանքով ի հայտ է գալիս նյարդային գերլարվածություն, անքնություն, աչքերի ցավ:

СПОСОБ УЛУЧШИТЬ СВОЕ ЗРЕНИЕ И УСПОКОИТЬ НЕРВЫ | В Тренде

2 բաղադրիչից պատրաստվող այս միջոցի շնորհիվ կկարողանաք լավացնել տեսողությունը, ազատվել հոգնածությունից, գլխացավից:










Անհրաժեշտ է.

  • վալերիանայի արմատ՝ 50 գ
  • կարմիր խաղողի գինի՝ 1լ

Ինչպես պատրաստել և օգտագործել


Պարտադիր պետք է օգտագործել միայն բարձրորակ գինի:



Վալերիանան մանրացնել՝ փոշու վերածելով: Կարող եք օգտագործել սրճաղաց կամ բլենդեր: Այնոհետև վերցնել ցանկացած ապակե տարա, լցնել վալերիանան և գինին: Անհրաժեշտ է ծածկել կափարիչով և պահել մութ տեղում՝ 2 շաբաթ: Պարբերաբար թափահարել պարունակությունը, կարող եք անել դա ամեն օր:



14-15 օր անց հեղուկը քամել: Ընդունել վալերիանայով գինին օրական 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ, 1 ճ.գ. չափաբաժնով: Տեսողությունն ավելի սուր կդառնա, նյարդերն էլ զգալիորեն կհանգստանան, իսկ ինքնազգացողությունը կլավանա:

Способ улучшить свое зрение и успокоить нервы | BTB Lady

Այսպիսի գինին կօգնի հաղթահարել սթրեսը, նևրոզը, նյարդային համակարգի խախտման հետևանքով առաջացած այլ խանգարումները:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->