>


Այսօր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման և անվտանգության կանոնների պահպանման նպատակով շարունակվել է հասարակական տրանսպորտի աշխատանքի մշտադիտարկումը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։








Տեսչական մարմինների մասնագետների և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից տաքսի ավտոմեքենաներով փոխադրման համակարգում, կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում մշտադիտարկվել է 45 տրանսպորտային միջոց: Վերահսկողության արդյունքում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ թվով 7 արձանագրություն։

Մշտադիտարկումների և վերահսկողությանը զուգահեռ իրականացրել են նաև բացատրական և իրազեկման աշխատանքներ։


Տեսչական մարմինների և ոստիկանության կողմից վերահսկողական գործառույթները կրում են ամենօրյա և շարունակական բնույթ:



Сообщение Շարունակվում է հասարակական տրանսպորտի աշխատանքի մշտադիտարկումը появились сначала на MediaNews.


от admin

-->