>

ԱԱԾ սшհմանшպահ զпրքերի պшշտпնյան հшստшտեց

Տվյալ հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ բեռնատար, մարդատար, ինչպես ՀՀ պետհամարանիշներով,




Քոչարյանի զոհերը

այնպես էլ արտասահմանյան պետհամարանիշներով մեքենաները տարհանվել են, որևիցե խնդիր չկա քաղաքացիների հետ կապված, Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածի վերաբերյալ «Լուրերին» որոշ մանրամասներ է հաղորդել ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:





«Հատվածը մոտավորապես 5-6 կմ է, հստակ էս պահին չեմ կարող ասել, բայց բնակչություն չկա, բոլոր քաղաքացիները տարհանվել են, ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա», – ասել է նա։


Նրա խոսքով՝ Կապանից ճանապարհը ոստիկանության կողմից փակվել է, և տրանսպորտային միջոցներն ուղղորդվում են Տաթևի ճանապարհով, ինչպես նաև Սիսիանից ուղղորդվում են, որ անցնեն շրջանցիկ ճանապարհով:

Ավելի վաղ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմը գիշերը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Հաղորդագրության համաձայն՝ այդ հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են:



Աշխատանք է իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։

Նշենք, որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն էլ հաղորդել էր, որ Ադրբեջանական զինված ծառայողները քիչ առաջ փակել են նա Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը։

Сообщение ԱԱԾ սшհմանшպահ զпրքերի պшշտпնյան հшստшտեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->