>

Երեկվա հրապարակային հարցադրումներիս պատասխաններից որոշները կա․ անուղղակի հաստատվում է, որ․ ․

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երկեվա հրապարակային հարցադրումներիս պատասխաններից որոշները կա․ անուղղակի հաստատվում է, որ Կուբաթլուի ու Զանգելանի շրջաններում մեր զբաղեցրած դիրքերից





իջեցվել ենք ռուսական կողմի «հավաստիացումների» կամ պահանջների դիմաց, ոչ եռակողմ գրավոր փաստաթղթով, այլ բանավոր պայմանավորվածությամբ, և ինչպես հայտարարվում է՝ ռուսական կողմը երաշխավոր է կանգնել Գորիս-Կապան ճանապարհի անխափան երևեկության համար։





Հաստատվում է, որ այժմ խախտվել է ոչ միայն ռուս-հայկական բանավոր պայմանավորվածությունը, այլ միգուցե նաև՝ ռուս-ադրբեջանական ինչ-ինչ պայմանավորվածություն․

պատահական չէ, որ ճանապարհը արգելաբացելու խնդրով ադրբեջանական կողմը հրաժարվել է բանակցել հայկական կողմի հետ և դա անում է ռուսական կողմի հետ, որովհետև այս հատվածի հետ կապված պայմանավորվածությունները կարծեք թե երկու երկկողմանի ձևաչափեր են, այլ ոչ թե մեկ եռաչափ, այն էլ՝ բանավոր։


Փաստացի, թուրքազիկներըն իրենց ստեղծած փակուղին վերացնելու համար ռուսներին հրավիրում են վերաբանակցելու գորգի վրա, բնականաբար դրա դիմաց հասկանալիորեն կպահանջեն, որ վճարողը հայկական կողմը լինի։

Հայկական կողմ էլ հույս է փայփայում, որ երկկողմ ձևաչափով պայմանավորվածությունը կհարգվի և ռուսական կողմը կկատարի իր խոստումը․․․ Այս ամենը սերտորեն կապված է

Արցախում իրավիճակի փոփոխության դեռևս թույլ նշանների հետ ու, ինչպես մաթեմատիկայում են ասում, անհայտները հավասարման մեջ շատ են․․․



Վարչապետ Ն․Փաշինյանի պատասխանները ստորև․

Գորիս-Որոտան-Շուռնուխ՝ 21 կմ հատվածի շուրջ եռակողմ փաստաթուղթ չի ստորագրվել․ Փաշինյան

Գորիս-Կապան ճանապարհի արգելափակումը հակասում է հայ-ռուսական պայմանավորվածությանը. Փաշինյան

Դանակահարության վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտնած տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում. Փաշինյան

Сообщение Երեկվա հրապարակային հարցադրումներիս պատասխաններից որոշները կա․ անուղղակի հաստատվում է, որ․ ․ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->