>


ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ ««Զրոյից» բիզնես ստեղծել ցանկացողներն այժմ հնարավորություն ունեն իրագործելու իրենց ձեռնարկատիրական գաղափարները:








«Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառման շրջանակում մասնակիցները հատուկ մշակված դասընթացների միջոցով նախ ձեռք են բերում ձեռնարկատիրական գիտելիքներ, այնուհետև ներկայացնում են բիզնես պլան և ստանում ֆինանսավորում արտոնյալ պայմաններով՝ իրենց գաղափարը կյանքի կոչելու համար։

Միջոցառման շրջանակում իրականացվող աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են։ Օգոստոսի 26-ին մեկնարկել են ծրագրի մասնակիցների 33–րդ և 34–րդ խմբերի դասընթացները։ Մինչ այս դասընթացներին արդեն հասցրել է մասնակցել 395 շահառու․ 90-ն ընթացիկ փուլում են։


Ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթացներն անցկացվում են առցանց ուսուցման ձևաչափով` նվազագույնը 15, առավելագույնը 17 մասնակցից կազմված խմբերով։ Դասընթացները տևում են 18 աշխատանքային օր և անց են կացվում օրական 2 ժամ տևողությամբ։



Դասընթացը բաղկացած է 4 փոխկապակցված բաժիններից՝ «Գործառնական կառավարում», «Մարքեթինգ», «Ֆինանսական կառավարում» և «Բիզնեսի իրավական ասպեկտներ»:

Сообщение «Զրոյից» բիզնես ստեղծել ցանկացողներն այժմ հնարավորություն ունեն իրագործելու իրենց գաղափարները появились сначала на MediaNews.


от admin

-->