>


Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի Ալաշկերտ-Ռենջերս պատասխան խաղում Հանրապետական մարզադաշտում ընդհարումը սկսվեց այն բանից հետո երբ շոտլանդացի երկրպագուներից մեկը շիշ նետեց հայ ֆուտբոլասերի ուղղությամբ։








«Ալաշկերտ»-«Ռոմա» խաղից հետո հայկական թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին:


«Այսօրվա խաղի համար շնորհակալություն եմ հայտնում տղաներն։ Հայաստանում աշխատած տարիներիս ընթացքում առաջին անգամ եմ ասում այս հերթապահ արտահայտությունը։ Հպարտանում եմ նրանցով։ Խաղալ «Ռեյնջերսի» պես հզոր թիմի դեմ, մեկ խաղակեսն անցկացնել տասը հոգով, հարձակվել ու ոչ-ոքի ավարտել խաղը, հերոսություն է։ Բոլորս մեծ հաճույքով հետևում ենք Հայաստանի հավաքականի հաջողություններին, բայց այս հաղթանակներում ակումբի գործոնն է, մենք ևս կենտրոնացած ենք հաղթանակների վրա։ Հայաստանում տեղի ունեցած պատերազմը հազարավոր երիտասարդների կյանք խլեց, որոնք իրենց կյանքը տվեցին մեզ համար, սա համախմբում է նաև ֆուտբոլիստներին, որոնք, թեկուզ խաղադաշտում, փորձում են հաղթանակներ բերել երկրին»,-ասել է Գրիգորյանը։

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ «Ռեյնջերսի» դեմ պատասխան խաղն ավարտեց գոլազուրկ ոչ-ոքիով, սակայն մրցակցի հարկի տակ կրած նվազագույն հաշվով պարտությունը որոշիչ եղավ, ու մեր թիմը դուրս մնաց մրցաշարից, բայց պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։



Сообщение Բախում հայ եւ շոտլանդացի երկրպագուների միջեւ появились сначала на MediaNews.


от admin

-->