>

102-րդ ռшզմшբшզшյից նпր խпւմբ է ժшմшնել Սյпւնիք. Шդրբեջшնшկшն զինпւժը հшյտնվել է շրջшփшկմшն մեg

Armdaily. am-ի տեղեկություններով ռուսական 102-րդ ռազմաբազայից ռուս սահմանապահների նոր խումբ է ժամանել Սյունիք։




Քոչարյանի զոհերը

Նրանք տեղակայվել են դեպի Կապան ուղղությամբ`ամենայն հավանականությամբ այնտեղ, որտեղ որ ադրբեջանական զինուժի կուտակում է նկատվել։





Ռուս սահմանապահները գերազանցում են ադրբեջանցիներին, իսկ այս քայլն արվել է վերջիններիս ավելորդ լարվածություն ստեղծելու առիթներ թույլ չտալու համար։ Հնարավոր է, որ ռուս սահմանապահների ևս մեկ խումբ ժամանի Սյունիք։


Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա ռուսական սահմանապահ զորքերի ու ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարական կազմերը դեռևս չեն ավարտել խորհրդակցությունը։ Մեզ հասած տեղեկություններով հավանականություն կա, որ Կապանի ճանապարհը հնարավոր է բացվի, սակայն ժամկետներ դժվարանում են նշել։

Սյունիքի միջպետական ճանապարհը փակած ադրբեջանական զինուժը՝ մոտ 75 անձից կազմված, հայտնվել է ռուսական սահմանապահ զորքերի կողմից շրջափակման մեջ։



Ռուս սահմանապահները վրդովված են ադրբեջանցիների լկտիությունից, որոնք իմանալով, որ այս հատվածում սահմանն ու ճանապարհը գտնվում են ռուսական զինուժի հսկողության տակ, համարձակվել են ճանապարհը փակել եւ հայկական գյուղերը բլոկադայի ենթարկել։

Այս պահին բանակցություններ են ընթանում ռուսական սահմանապահների եւ ադրբեջանական զինծառայողների միջեւ, որպեսզի վերջիններս դուրս բերվեն շրջափակումից եւ հեռանան ելման դիրքեր։ Սյունիքում է գտնվում նաեւ ՀՀ պաշտպանության նախարարը։

Сообщение 102-րդ ռшզմшբшզшյից նпր խпւմբ է ժшմшնել Սյпւնիք. Шդրբեջшնшկшն զինпւժը հшյտնվել է շրջшփшկմшն մեg появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->