>

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը  երեկ տեղեկացրեց, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքին պատճառվել է ավելի քան 41 միլիոն դրամի վնաս։ Մասնավորապես, Քասախ համայնքի ղեկավարը նախապես պայմանավորվել է մի քաղաքացու հետ` Քասախում ընդհանուր 9600 քմ մակերեսով հողատարածքը մեկ քառակուսի մետրը 15 դոլարով ձեռք բերելու վերաբերյալ: Դիտավորյալ աճուրդներ չեն կազմակերպվել, հետո փաստացի չկայացած աճուրդների վերաբերյալ կազմվել են իրավաբանական նշանակություն ունեցող, իրադարձություններ հավաստող արձանագրություններ, որի հետևանքով համայնքային սեփականություն հանդիսացող՝ 9600 քմ մակերեսով հողատարածքների վաճառքը ձևակերպել են մեկ քառակուսի մետրը ընդամենը 2900 դրամով՝ ընդհանուր 28 միլիոն դրամով: Այդ կերպ նրանք յուրացրել են գնորդի կողմից կանխիկ եղանակով իրենց վստահված 59 միլիոն դրամից առանձնապես խոշոր չափերի` 31 միլիոն դրամը։ Կիրառելով նույն մեխանիզմը, Քասախի համայնքային սեփականություն հանդիսացող՝ 800 քմ մակերեսով հողատարածքը համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետին օտարվել է մոտ երկուսուկես միլիոն դրամով, իսկ վերջինս էլ, այն բաժանելով երկու մասի, դրանք վաճառել է չորս միլիոն և ութ միլիոն 730 հազար դրամով, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է 10 միլիոն դրամի վնաս: Դեպքերի առթիվ քրեական ոստիկանության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար:




Քոչարյանի զոհերը

Նշենք, որ Քասախի համայնքապետը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն է` Արա Մկրտչյանը։





Քասախի ավագանու նախկին անդամ Արթուր Մարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս քրեական գործը Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանի թույլ տված չարաշահումների ընդամենը չնչին մասն է.«Սրանք ընդամենը ծաղիկներն են։ Այն ամենը, ինչ հետագայում կբացահայտվի, ես կարծում եմ, դա սրա քառապատիկ, հնգապատիկ շատ կլինի։ Կարծում եմ, որ այս մի գործը նախադեպային կլինի և կունենա շարունակական բնույթ ու հաջորդիվ կբացահայտվեն նաև նրա կողմից թույլ տված մյուս հանցագործությունները։ Սեպտեմբերին նրա համայնքապետի  լիազորությունները կավարտվեն, մենք հնարավորություն կունենանք  ամբողջությամբ արխիվներին տիրապետել, կիմանանք , թե բյուջեում ինչ է իրականում կատարվել և արդեն փաստաթղթերով հնարավոր կլինի ապացուցել իմ ասածները։ Իմ ունեցած տեղեկություններով իրենք արխիվը այրել են, բայց ես կարծում եմ, որ ֆիննախի, տարածքային կառավարման, մարզպետարանի արխիվները դեռ պահպանվել են ու մենք կհասնենք այդ փաստաթղթերին։ Այս պահին կարող եմ ասել, որ այդ 41 միլոն դրամը չնչին մասն է նրա թալանածի։ Հիմա որքան էլ գումարային տույժ նշանակեն, նա գումար ունի, կվճարի գումարը, բայց իմ համար էականն այն է, որ Քասախի բնակիչը հասկանա, թե 30 տարվա մեջ ում հետ է գործ ունեցել ու ինչ է կատարվել համայնքում առհասարակ։ Քասախցին պետք է մոտավոր պատկերացնի թալանի մասշտաբը»,-ասաց Մարդանյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ նախկինում էլ համայնքապետին մեկ այլ քրեական գործով մեղադրանք առաջադրվել էր այն բանի համար, որ նա Քասախ համայնքի տարածքից 11 հեկտար անօրինակ կերպով տրամադրել էր Դավիթաշեն համայնքին, սակայն այդ գործը, Մարդանյանի խոսքով, ծածկադմփոց արվեց և հիմա դրա մասին ոչ ոք չի խոսում։ «2019 թվականին այս մասով քրեական գործ կար հարուցված, նրան մեղադրանք էր առաջադրվել, բայց  ջրեցին գնաց։ Սակայն հիմա մենք հետևողական ենք լինելու և թույլ չենք տալու այս գործերն էլ նույն ճանապարհով տանեն։ Շուտով սպասեք ավելի խայտառակ գործերի բացահայտման։ Արդեն շարժ կա»,-ասաց ավագանու անդամը։


Ավագանու անդամի խոսքով Արա Մկրտչյանը տարիներ շարունակ անարգել թալանով է զբաղվել, քանի որ ՀՀԿ իշխանություն է եղել , հովանավորություն է եղել.« Նման մասշտաբի թալանը մեկ մարդու գործ չէ։ Պետք էր ունենալ քաղաքական հովանավորներ, բայց այնպես չէ, որ Արա Մկրտչյանը հիմա հովանավորներ չունի։ Նա հենց հիմա գործող  հովանավորներ ունի։ Օրինակ Գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը։ Եվ հետո կարծես թե Աղվան Գառնիկիչի սեզոնն անցել է։ Նրա կադրերը դեռ համակարգում են, աշխատում են և հովանավորում են նախկիններին»,-ասաց Մարդանյանը։

Արթուր Մարդանյանն ասաց, որ ինքն էլ է հարցաքննվել Մկրտչյանի հետ կապված գործերով.«տասնյակից ավել քրեական գործերով հարցաքննվել եմ»,-եզրափակեց նա։



Հիշեցնենք, որ Քասախի համայնքի ղեկավարը երկու տարի առաջ ապօրինի կերպով լուծարել է ավագանին և համայքնը երկու տարի է ավագանի չունի։ Եվ սա միայն նրա համար, որ ավագանու անդամները հրաժարվել են վավերացնել նրա ապօրինի գործողությունները։

Աշնանը Քասախում ևս ՏԻՄ ընտրություններ են լինելու։

Աղբյուրը՝  1in.am

Сообщение 41 միլիոնը Աննա Մկրտչյանի հայրիկի թալանածի չնչին մասն է, դրանք դեռ ծաղիկներն են появились сначала на MediaNews.


от admin

-->