>


Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան բնակավայրի բնակիչ Արբակը ArmDaily.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք շարունակում են մնալ շրջափակված, իսկ ճանապարհները փակ ադրբեջանցիների կողմից։ Որևէ տեղեկություն, թե ինչ է կատարվում գյուղից դուրս չունեն։








Արբակը նշեց, որ այսօր առավոտյան ՀՀ ԱԻն-ն է փոքր ու դժվարանցանելի ճանապարհներին հարմարեցված մեքենաներով այլընտրանքային, սարերով անցնող ճանապարհով իրենց ուտելիք հասցրել։ Գյուղը ու գյուղի բնակչությունը փաստացի հումանիտար աղետի առաջ է կանգնած։ Գյուղում կան տարեցներ, որոնց առողջական վիճակի վատթարացման դեպքում վերջիններս նույնիսկ շտապ օգնություն չեն կարողանա ստանալ։


«Տարեց կանանցից մեկն էլ իմ մայրն է, եթե առողջական վիճակը վատացավ՝ ոչինչ չենք կարողանալու անել»,-ասաց Արբակը։

Մեր հարցին, թե ադրբեջանցի զինվորականների թվի մեծացում նկատվում է, ասաց, որ տեղյակ չեն ու չեն էլ կարող տեսնել, քանի որ իրենց թույլ չեն տալիս գյուղից դուրս գալ ընդհանրապես։



Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ի ուշ երեկոյան ադրբեջանցիները փակել են Գորիս-Կապան ճանապարհի մի շարք հատվածներ, ինչի հետևանքով մի շարք բնակավայրեր մնացել են շրջափակման մեջ, իսկ բնակավայրերը կանգնած են հումանիտար աղետի առաջ։

Сообщение Որոտանցիներին նույնիսկ շտապ օգնություն չեն կարող ցուցաբերել. Որոտանն այսօր появились сначала на MediaNews.


от admin

-->