>


Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է հրապարակել՝ տեղեկացնելով, որ Գյումրիում կացինով քաղաքացու վրա հարձակման դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ։








«Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում էր մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է մի քաղաքացի կացինով հարձակվում ավտոմեքենայից դուրս եկած և իրեն մոտեցող մեկ այլ քաղաքացու վրա։ Դեպքը տեղի է ունեցել Գյումրիում։ Նախապատրաստված նյութերի հիման վրա դեպքի առթիվ 26.08.2021 թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Օգոստոսի 27-ի գիշերը, Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ, առերևույթ սպանության փորձ կատարելու կասկածանքով վերոնշյալ անձը՝ 1983թ. ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Հ.Ա. -ն, ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է»,-գրել է նա։


Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ ժամը 18։30-ի սահմանում՝ ՀՀ Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիմաց արտառոց դեպք է տեղի ունեցել: Մի երիտասարդ, մեքենայից իջնելով, կացնահարել է «Ազգային արժեք» ակումբի անդամ, «Գյումրին կռնա» նախաձեռնության անդամ Արմեն Ներսիսյանին։



Ըստ շրջանառվող լուրերի՝ երիտասարդն այլ քաղաքական հայացքներ ունի, չի կիսում նախաձեռնության անդամների գաղափարները և նրանց դեմ պայքարելու այս մեթոդն է ընտրել։

Сообщение Գյումրիում կացնով դասախոսին հետապնդող անձը ձերբակալվել է появились сначала на MediaNews.


от admin

-->