>


Հայաստանում օգոստոսի 26-ին կորոնավիրուսի դեմ իրականացվել է 7114 պատվաստում, ընդհանուր առմամբ իրականացվել է 267 հազար 504 պատվաստում: Կառավարության նիստի ընթացքում այս մասին հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:








Քոչարյանի զոհերը

«Օրական պատվաստման թիվը հատել է 7 հազարի շեմը, և տեսնում ենք, որ բավական ակտիվություն ունենք, որոշ պոլիկլինիկաներում անգամ հերթեր են գոյանում: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հնարավորինս հեշտ և առանց հերթերի պատվաստումն իրականացվի»,- ասաց Ավանեսյանը:


Ավանեսյանը հայտնեց, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում բոլոր տնտեսվարողների աշխատակիցների պարտադիր 14 օրը մեկ ՊՇՌ թեստի իրականացման պահանջը։



«Բացառություն են կազմում հղիները, պատվաստվածները և բժշկական ցուցում ունեցողները»,- հավելեց Ավանեսյանը:

Сообщение Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվելու ցանկություն ունեցողների աճ է նկատում появились сначала на MediaNews.


от admin

-->