>





«Շատերը նախարարությունը միայն բարձր տեխնոլոգիաների հետ են կապում, բայց նախարարության անվանումը բավականին ընդգրկուն է՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և հիմնական խնդիրը հենց կայանում է այդ արդյունաբերության վերականգնման, արդյունաբերության զարգացման խնդիրները լուծելը»,-այդ մասին այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։





Նա նշեց, որ ամենակարևոր խնդիրը, որ իրենց աջև դրված է՝ այսօրվա թվայնացման կիբերանվտանգության խնդիրների լուծումն է, որտեղ հիմնականում կատարում են մեթոդաբանական աշխատանքներ, ստանդարտների մշակում և կառավարության ծրագրով հենց այդ խնդիրների մի մեծ մաս դրան է ուղղված լինելու։




«Ինչպես նաև առանձնահատուկ խնդիրներ ունենք ռազմաարդյունաբերական համալիրի հետ կապված, որովհետև այդ պետական ձեռնարկությունների ենթակայությունն արդեն մեր նախարարությանն է և մենք այդտեղ լուրջ խնդիրներ ունենք, որովհետև վարչապետի կողմից հստակ առաջադրանք կա, որ մենք պետք է զարկ տանք տեղական արտադրությանը՝ հատկապես ռազմական բնագավառում, և այն արտադրանքը, որոնք մենք կարող ենք արտադրել տեղում, որոնք կարող են իրենց որակական հատկանիշները փոխարինել դրսից ներկրվողների մենք դա պարտավոր ենք անել»,- ասաց Վահագն Խաչատուրյանը։

Сообщение «Վարչապետի կողմից հստակ առաջադրանք կա, որ պետք է զարկ տանք տեղական արտադրությանը՝ հատկապես ռազմական բնագավառում…»․ Վահագն Խաչատուրյան появились сначала на MediaNews.


от admin

-->