>


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ ադրբեջանցիների կողմից փակված Գորիս-Կապան միջպետական ճանապարհին և հույս հայտնեց, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի։








Քոչարյանի զոհերը

«Ադրբեջանն Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը։ Այս գործողությունը հակասում է 2020-ի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին, և ես հույս ունեմ՝ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի։ Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար։ Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել, և մեր ծառայությունները պետք է զգոն և ուշադիր լինեն, բայց մյուս կողմից մեզ ամուր նյարդեր են պետք, և մեր ռազմավարական գիծը՝ խաղաղության օրակարգը պետք է զարգացնենք, առաջ տանենք»,-նշեց վարչապետը։


Նրա խոսքով Սյունիքի ճանապարհների հետ կապված իրադրության ստեղծումն իրենց համար անկանխատեսելի չէր և այդ ընթացքում աշխատել են նոր ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ։

«Էյվազլի և Չայզամի հատվածներում ճանապարհի վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։



Վերջինս, դիմելով ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին և ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, ասաց, որ պետք է իրականացնեն միջհամայնքային և հանրապետական նշանակության ճանապարհների նորոգման ծրագրերը, մասնավորապես Սյունիքի մարզում։

Сообщение Վարչապետը հույս հայտնեց, որ Սյունիքում իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի. Փաշինյան появились сначала на MediaNews.


от admin

-->