>

2016 թվականի աշնանն էր, մի խումբ գործարարներով հավաքված էինք և զրուցում էինք ապագա պլանների մասին։




Քոչարյանի զոհերը

Խոսքի մեջ ասեցի, որ մեզ պետք է ապագա 10 տարում, օրինակ Շվեցիարիայի և Իսրայելի նման, ունենալ մեծ, միջազգային ճանաչում ունեցող կազմակերպություններ, որոնք միլիարդավոր դոլարներ արժենան, այդ դեպքում մենք կդառնանք միջազգային ասպարեզում խաղացող երկիր։ Զգացի, որ ինձ հարգելով, ծիծաղները զuպեցին ու սկսեցին հայտնել իրենց կшuկшծները նման ապագայի հանդեպ, բերելով լիքը պատճառաբանություններ՝ ծովին ելք չունենալը, պшտ երшզմական երկիր լինելը ու լիքը այլ պատճառներ։





Տեսնելով վերջին ամիսներին հայկական կազմակերպությունների հաջողությունները միջազգային ասպարազներում՝ երեկ Picsart֊ը 130 միլիոն դոլարի ներդրում ունեցավ, որի արդյունքում Պիկսարտի արժեքը գերազանցեց 1 միլիարդ դոլարը, երեկ DISQO֊ն երկրորդ փուլով ստացավ 85 միլիոն դոլարի ներդրում, ամբողջապես հայերի կողմից Գլենդելում ստեղծված ServiceTitan֊ը, որի մայր օֆիսը արդեն տեղափոխվել է Հայաստան, ամիսներ առաջ ստացավ 200 միլիոն դոլարի ներդրում և գնшհատվեց, ուշադրությու՛ն՝ 8,5 միլիարդ դոլար, SuperAnnotate֊ը որի պրեզենտացիան տարիներ առաջ տեղի էր ունեցել Սևան Ստարտափ սամիթում, առաջին փուլով ներգրավեց 14,5 միլիոն դոլար, Sololearn֊ը ներգրավեց 24 միլիոն $ և վերջապես մեր կողմից շատ սիրված Krisp֊ը ներգրավեց 9 միլիոն դոլար։


Հիմա ուզում եմ 16թ֊ի աշնան հանդիպման մասնակից գործարարներին հավաքել և պարծենալ, որ ես ճիշտ էի, բայց չեմ շտապում և ասեմ ինչու:
Որովհետև սպասում եմ, որ հայերի կողմից ստեղծված և միլիարդավոր դոլարներ գեներացնող կազմակերպությունները անպայման մեծ ներդրումներ կանեն հայրենիքում: Նշված կազմակերպությունների սեփականատերերի մեծ մասին ճանաչում եմ և ուրախ եմ, որ արդեն որոշ ծրագրեր սկսել են։
Շնորհավորում եմ բոլոր կազմակերպությունների սեփականատերերին, աշխատակիցներին, մեզ բոլորիս նման հաջողությունների համար, ուրախանում եմ,



որ այս լшրվшծ ու oրhшuшկшն ժամանակաշրջանում լսում եմ նման դրական լուրեր, ապրեք տղերք:

Բակուր Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից:

Сообщение 2016թ. աշնանն էր, մի խումբ գործարարներով հավաքված էինք… Խոսքի մեջ ասեցի, որ մեզ պետք է ապագա 10 տարում, օրինակ Շվեցիարիայի և Իսրայելի նման ունենալ մեծ, միջազգային ճանաչում ունեցող կազմակերպություններ, որոնք միլիարդավոր դոլլարներ արժենան… Զգացի, որ ինձ հարգելով, ծիծաղները զuպեցին… Հիմա ուզում եմ 16թ֊ի աշնան հանդիպման մասնակիցներին հավաքել և պարծենալ, որ ես ճիշտ էի, բայց… появились сначала на Интересные Истории.


от admin

-->