>


Պաշտպանության նախարարությունն այսօր էլ պատրաստ է իր սպառազինության մեջ ներգրավել մեր տեղական արդարության ԱԹՍ-ներ, եթե դրանք կարող են մատակարարվել։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը։








Նախարարը նշեց՝ բոլոր տեղերում, որտեղ կան պետության և մասնավորի համագործակցության եզրեր, որևէ խոչընդոտ չկա։


«Մի քանի ընկերություններ կան, որոնք գործնական փուլ են մտել ԱԹՍ-ների արտադրության հետ կապված։ Այստեղ երկարաժամկետ պայմանավորվածությունների խնդիր է, այսինքն այդ կազմակերպություններն ուղղակի պետք է պայմանագրային պարտավորությունները կատարելու տակ մտնեն, որ կարող են օրինակ առաջիկա 2-3 տարիների ընթացքում որոշակի քանակությամբ ԱԹՍ-ներ մատակարարել։



Այսինքն իրենք ունեն գաղափար, այդ գաղափարն իրականացնում են և հետագա զարգացումը կապված է պետության հետ։ Եթե փորձարկումների ընթացքում պարզվում է, որ համապատասխանում են մեր պահանջներին, արդեն արտադրանքի մատակարարման պայմանագիր է կնքվում»,-նշեց Վահագն Խաչատուրյանը։

Сообщение «ՊՆ-ն այսօր էլ պատրաստ է սպառազինության մեջ տեղական ԱԹՍ-ներ ներգրավել…».Վահագն Խաչատուրյան появились сначала на MediaNews.


от admin

-->