>


ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Սյունիքում ստեղծված իրավիճակին.








Քոչարյանի զոհերը

«Ազգային ժողովում կառավարության ծրագրի իմ հիմնական ասելիքը տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն էր: Դրանից հետո առաջացավ արդեն հայտնի իրադրությունը, երբ Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը: Այս գործողությունը հակասում է 2020 թվականի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին, և ես հույս ունեմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի: Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար: Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել: Մեր ծառայությունները պետք է, իհարկե, զգոն լինեն և ուշադիր, բայց մյուս կողմից մեզ ամուր նյարդեր են պետք, և մենք մեր ռազմավարական գիծը՝ խաղաղության օրակարգը, պետք է զարգացնենք, առաջ տանենք»,- հայտնեց ՀՀ վարչապետը:


Փաշինյանը նաև նշեց, որ Սյունիքի ճանապարհների հետ կապված իրադրության ստեղծումը անկանխատեսելի չէր, և այդ ընթացքում աշխատանք է տարվել նոր ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ ու աշխատանքները շարունակվելու են, սակայն Էյվազլի և Չայզամի հատվածներում ճանապարհի վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ: Նա նաև ասաց, որ ադրբեջանական կողմը պնդում է, որ ստեղծված իրադրությունը կապվում է տեղի ունեցած միջադեպի հետ, երբ ադրբեջանցի զինծառայող էր դանակահարվել: «Մեր նախնական ստուգումները ցույց են տվել, որ հայկական կողմը որևէ առնչություն չունի ենթադրվող միջադեպի հետ, նաև Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել եմ, որ եթե ադրբեջանական կողմն ունի կոնկրետ տվյալներ, ցանկալի կլինի, որ մեզ փոխանցի: Պատրաստ ենք նաև համատեղ հետաքննության Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Շարունակելով խոսելով տարածաշրջանային խաղաղության թեմայի մասին՝ Փաշինյանը հավելեց, որ Թուրքիայի կողմից որոշակի դրական, հրապարակային ազդակներ: «Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»,- եզրափակեց վարչապետը:



Сообщение «Հայկական կողմը կապ չունի ադրբեջանցի սահմանապահի դանակահարության հետ, որի պատճառով առաջացել է ստեղծված իրավիճակը…». վ появились сначала на MediaNews.


от admin

-->