>





ԿԳ նախկին նախարար, հանրապետական Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է 2018 թվականի հեղափոխության ժամանակ փակված փողոցների և վերջին օրերին Ադրբեջանի կողմից Սյունիքում փակված մայրուղու լուսանկարներ և դրանով ՀՀ քաղաքացիների կողմից՝ Երևանում փակված փողոցների և Ադրբեջանի զինվորականների կողմից՝ Սյունիքում փակված մայրուղու միջև համեմատության եզրեր է գտել։





Հասարակությանը «սևերի և սպիտակների» բաժանելու մեջ իշխանություններին մեղադրող հանրապետական Աշոտյանը ՀՀ քաղաքացիներին, ովքեր 2018-ին դուրս էին եկել փողոց՝ մերժելու իրենց քսանամյա կոռումպացված, մարտի 1 իրականացրած և ավտորիտար ռեժիմը, համեմատում է ադրբեջանցի զինվորականների հետ։ Ըստ էության, Աշոտյանը նշում է, որ այս երկու գործողությունները համարժեք են, և երկուսն էլ ուղղված են ՀՀ պետության և պետականության դեմ։ Երիցս մերժված հանրապետական Արմեն Աշոտյանը շարունակում է ատելության քարոզ իրականացնելու իրենց գործելաոճը, որը սկսվեց «Հայրենիքի փրկության շարժման» ժամանակներից, երբ «հայրենիքը փրկողները» սկսեցին ժողովրդի մի լայն հատվածի, ովքեր մասնակցել էին հեղափոխությանը և չէին միանում իրենց շարժմանը, հետագայում էլ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժին, անվանել «ժեխ», «բոմժ», «օխլոս», հիմա էլ համեմատում են ադրբեջանցի օկուպանտների հետ։




Сообщение Երիցս մերժված Արմեն Աշոտյանը շարունակում է ատելության քարոզը՝ ՀՀ քաղաքացիներին համեմատելով ադրբեջանցի զինվորականների հետ появились сначала на MediaNews.


от admin

-->