>

ԱԱԾ-ն՝ Սյունիքում ադրբեջանցիների կողմից փակված ճանապարհների մասին


ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 26-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացելու վերաբերյալ։








«Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության կողմից հայկական կողմին փոխանցվել է տեղեկություն, որ իրենց ուղեկալներից մեկի վրա հարձակում է տեղի ունեցել:


Ներկայումս ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումներ են իրականացնում ադրբեջանական կողմի տրամադրած տեղեկության վերաբերյալ:



Ճանապարհի վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են»,- նշված է ՀՀ ԱԱԾ հայտարարության տեքստում:

Сообщение ԱԱԾ-ն՝ Սյունիքում ադրբեջանցիների կողմից փակված ճանապարհների մասին появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->