>

«Էյվшզլի» և «Չшի Զшմի»․ Ինչп՞ւ Փшշինյшնն оգտшգпրծեց տեղшնпւնների шդրբեջшնшկшն տшրբերшկները

Այսօր կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը իր խոսքում Սյունիքի Գորիս- Կապան ճանապարհի՝ ադրբեջանցիների փակած հատվածը ադրբեջանական անվանումներով է ներկայացրել ՝ «Էյվազլի» և «Չաի Զամի»։




Քոչարյանի զոհերը

«ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացման իմ հիմնական ասելիքը տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն էր, և սրանից հետո արդեն առաջացավ հայտնի իրադրությունը, երբ Ադրբեջանը Էյվազլիի և Չայզամիի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը»։





«Էյվազլի» կոչվող տարածքը ներկայումս Որոտանից ուղիղ գծով ընդամենը մոտ 1․5 կմ է հեռու, այնտեղ միայն ավերակներ են, իսկ «Չաի Զամի» լիճը Նոր Առաջաձոր համայնքի հարևանությամբ է, սակայն Փաշինյանը Որոտան ու Նոր Առաջաձոր ասելու փոխարեն օգտագործում է «Էյվազլի» և «Չաի Զամի» ադրբեջանական անունները։

Պատմաբան Աշոտ Մելքոնյանը, մեզ հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Փաշինյանը օգտագործում այս անվանումներն, ասաց․


«Ես դա ի՞նչ մեկնաբանեմ, մեկնաբանելու բան էլ չկա այդտեղ։ Ադրբեջանական անուններ օգտագործելով ինքը ուզում է հիշեցնել, և բաց տեքստով էլ ընդգծում է, որ դա խորհրդային տարիներին եղել է Խորհրդային Ադրբեջանի տարածքում, դրա համար էլ օգտագործում է ադրբեջանական տարբերակը ,այլ ոչ թե հայկականը, որը ազատագրվելուց հետո եղել է մեր հսկողության ներքո»,- ասաց Մելքոնյանը։



Դիտարկմանը, որ շատերն ասում են, թե «Էյվազլին» այլ գյուղ է, Որոտանը չէ, և հարցին, թե ո՞րն է «Էյվազլիի» հայերեն համաժեքը, Մելքոնյանը պատասխանեց․

«Այդպիսի բնակավայրերի մի զգալի մասը խորհրդային տարիներին է հիմնվել, բնականաբար, դրա նախնական տարբերակը շատ բարդ է, ուսումնասիրություն է պահանջում։ Այդ տարածքների վերանվանումներ են տեղի ունեցել, և եթե մենք վերադառնում ենք դրա ադրբեջանական տարբերակին, ապա դա հուշում է, որ պետական մակարդակով տարածքները հանձնելու մտադրություն կա»,- ասաց Մելքոնյանը։

Աղբյուր՝ hraparak. am

Сообщение «Էյվшզլի» և «Չшի Զшմի»․ Ինչп՞ւ Փшշինյшնն оգտшգпրծեց տեղшնпւնների шդրբեջшնшկшն տшրբերшկները появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->