>


Մեզանից շատերն են գնում զանազան սպասքեղեն՝ առանց իմանալու, որ դրանք վտանգավոր են առողջության համար: Քչերը գիտեն, որ սպասքի նշված տեսակները դասվում են վնասակար առարկաների շարքին:

Սիլկոնե տապակ






Եթե սիրում եք թխվածքներ պատրաստել, հավանաբար գիտեք, որ սիլիկոնե տապակներն ամենահարմարն են: Դրանք քիչ տեղ են զբաղեցնում ու հեշտությամբ լվացվում: Իսկ ի՞նչը այն չէ:





Բանն այն է, որ դրանք կարելի է տաքացնել մինչ 220 ջերմաստիճանը, քանի որ սիլիկոնը փոխում է ստրուկտուրան և գույնը: Իսկ դա վտանգի մասին ակնարկող նշան է:

Հակաայրիչ ծածկույթով հին թավա

Լավ թավա գտնելը դժվար է, իսկ սիրելի թավայից բաժանվելը՝ էլ ավելի դժվար: Անգամ եթե այն կորցրել է նախկին տեսքը, կան քերձվածքներ, միևնույնն է, շարունակում ենք օգտագործել դրանք: Խոսքը գնում է մինչ 2010թ արտադրած թավաների մասին:




Բանն այն է, որ հակաայրիչ ծածկույթը պատրաստված է վնասակար բաղադրիչներից: Տաքանալով՝ դրանք ներթափանցում են սնունդի մեջ, թունավորում ձեզ և ձեր մտերիմներին:

Սովետական սպասք



Գուցե շատերը չհամաձայնեն, բայց  ֆարֆորե ու կերամիկական ափսեների և բաժակների հավաքածուները այնքան էլ լավ որակի չեն: Ինչ խոսք, դիրանք շատ գեղեցիկ են, սակայն պարունակում են մեծ քանակությամբ կապար ու կադմիում:

Տվյալ նյութերը սկզբում հայտնվում են սնունդի մեջ, իսկ հետո էլ՝ ստամոքսի:

Վնասված ալյումինե սպասք

Տարեց տարից ալյումինե սպասքի որակը բարելավում են, որպեսզի մետաղի և սնունդի կոնտակտը սահմանափակվի:

Եթե ալյումինե կաթսան վնասվել է, դրա մեջ չի կարելի եփել մուրաբաներ, կոմպոտներ, քացախով մարինադներ պատրաստել: Եվ առհասարակ, ցանկալի է որքան հնարավոր է շուտ ազատվել դրանից:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->