>


Ես երիտասարդ մայրիկ եմ, որդիս ընդամենը 4 ամսական է: Այս ամիսների ընթացքում ամեն բան լավ էր: Սակայն վերջերս ամուսինս սկսեց ամեն կերպ հասկացնել, որ արդեն աշխատանքի դուրս գալու ժամանակն է: Իսկ օրեր առաջ նա ուղիղ ասաց այդ մասին:

Ամուսինս շատ է փոխվել երեխայի ծնվելուց հետո: Ես նրան փորձում եմ բացատրել, որ այսքան վաղ տարիքում երեխան պիտի մայրիկի հետ լինի, բայց նա չի հասկանում: Ասում է, որ երկու տատիկները հերթով կպահեն իրենց թոռանը:




Քոչարյանի զոհերը






Ես նրան անվերջ փաստարկներ եմ ներկայացնում, փորձում ապացուցել, որ երեխային պետք է կերակրել, ժամանակ հատկացնել նրան, չեմ կարող հիմա ամբողջ օրն անցկացնել աշխատավայրում: Իսկ ես դեռ նորմալ վիճակում չեմ, օրգանիզմս չի վերականգնվել ծննդաբերությունից հետո:




Հետո ամուսինս մտածեց ու ավելի հանճարեղ միտք առաջարկեց. ասաց, որ պիտի մի նոր բան սովորեմ ու աշխատեմ տանից: Այդ դեպքում կստացվի և երեխայով զբաղվել, և գումար վաստակել:



Мужа стало раздражать, что я сижу в декрете.Ребенку всего 5 месяцев, не знаю что делать. | ПСИХОЛОГ ОЛЬГА ЗУБКОВА | Яндекс Дзен

Չէի ասի, որ վատ ենք ապրում, համենայն դեպս ոչ մի բանի պակաս չունենք: Քիչ է, որ մեր որդուն եմ պահում, տան գործերն եմ անում, դեռ մի բան էլ պիտի աշխատե՞մ: Ու այն դեպքում, երբ ստիպված եմ լինելու խեղճ երեխային ամբողջ օրը տանել-բերել տատիկների տուն: Դա լուրջ սթրես է և ինձ, և երեխայիս համար:

Հիմա փորձում եմ հասկանալ, թե որն է ավելի ճիշտ: Գուցե սխալ եմ անում, և իսկապես ես էլ պիտի գումար բերեմ… Բայց ախր դա շատ դժվար կլինի ինձ համար…

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->