>


Թուրքիայի Ամասիայի նահանգի Մերզիֆոն քաղաքի 5-րդ կործանիչ ավիացիոն բազայի մի խումբ օդաչուներ և զինծառայողներ պարգևատրվել են Ադրբեջանի Հանրապետության մեդալներով: Ըստ այդմ, Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը՝ բաղկացած 11 հոգուց, որոնցից երեքը օդաչուներ են, առաջադրվել է Ադրբեջանի Հանրապետության «Մարտական գերազանցության համար» մեդալների: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին։








Քոչարյանի զոհերը

Ամասիայի նահանգապետ Մուստաֆա Մասաթլին պարգևատրման արարողության ժամանակ ասել է, որ Թուրքիան, առաջնորդվելով «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով, ամեն տեսակ աջակցություն է ցուցաբերում «Ղարաբաղի հողերը օկուպացիայից ազատագրելու համար»:


Մերզիֆոնի 5-րդ մարտական հենակետի հրամանատար, գեներալ Մետե Քուշը ևս շնորհավորել է մեդալներով պարգևատրված զինվորներին:



Հիշեցնենք, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի մի քանի F-16 կործանիչներ Ադրբեջանում էին 44-օրյա պատերազմի ժամանակ: Այդ կործանիչները պատերազմից առաջ տարվել էին Նախիջևան՝ զորավարժությունների պատրվակով համատեղ վարժանքների համար, և պատերազմի սկսվելուց հետո մնացել Ադրբեջանում:

Сообщение Ադրբեջանը պարգևատրել է Թուրքիայի ռազմական օդաչուներին. ևս մեկ ապացույց 44-օրյա պատերազմում Թուրքիայի մասնակցության մասին появились сначала на MediaNews.


от admin

-->