>


Նիկոլ Փաշինյանի նկարը փակցված է բազմաթիվ պատգամավորների սենյակներում: Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ում հորդորով կամ խորհրդով են պատգամավորները որոշել իրենց սենյակների պատերին փակցնել վարչապետի նկարը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը պարզաբանեց.
«Ո՛չ հորդորել են, ո՛չ էլ խորհուրդ են տվել:
Ուղղակի ստացվել է այնպես, որ միմյանց փոխանցվել է այդ, այսպես ասած, քաղաքական մշակույթը, որ սենյակներում փակցնենք մեր քաղաքական առաջնորդի, մեր կուսկացության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը»:








Քոչարյանի զոհերը

Արդյո՞ք այս փաստը չի հակասում հեղափոխության մասնակիցների՝ նախկինում արած քայլերին, երբ 2018-ի հեղափոխության օրերին, սենյակների պատերից հանելով Սերժ Սարգսյանի լուսանկարները՝ նրանք պայքար էին մղում անձի պաշտամունքի դեմ: Ի պատասխան այս հարցի՝ Հակոբյանը նշեց, որ այն ժամանակ Սերժ Սարգսյանի լուսանկարը հանվում էր, օրինակ, քննիչների սենյակներից, իսկ հիմա Նիկոլ Փաշինյանի նկարը դժվար թե որևէ քննիչի սենյակում լինի: «Ես կուսակցական եմ, իմ քաղաքական թիմի առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է և զուտ այդ պատճառով,որպես ՀՀ պետական սիմվոլ, դրոշի հետ մեկտեղ իմ սենյակում գտնվում է նաև ՀՀ վարչապետի լուսանկարը»:


Պատգամավորը՝ հավելեց, որ իշխանական պատգամավորների այդ քայլը շեղում չէ հեղափոխության արժեքներից: Հակոբյանի խոսքով՝ եթե ուժային կառույցների աշխատակիցների սենյակներում փակցնեն վարչապետի նկարը, միգուցե դա որպես անձի պաշտամունք դիտարկվի, իսկ իրենց կողմից այդ քայլը հարգանքի նշան է վարչապետի ինստիտուտի նկատմամբ՝ ի հակադրություն այդ ինստիտուտը նսեմացնել ցանկացողների: Մանրամասները՝ տեսանյութում:



Сообщение Հրաչյա Հակոբյանը մեկնաբանում է՝ ինչու են աշխատասենյակներում փակցրել Փաշինյանի լուսանկարը появились сначала на MediaNews.


от admin

-->