>

Шլիևի шնшկնկшլ հшյտшրшրпւթյпւնն пւ զпւգшհեռ իրшկшնությпւնը․ Ինչ է սպшսվпւմ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խեղաթյուրել է պատմական փաստերն ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ ևս մեկ անգամ տարածքային պահանջ ներկայացրել։

Այս անգամ էլ Ադրբեջանի նախագահը հնչեցրել է սեփական երևակայական պատմությունը։




Քոչարյանի զոհերը

Մասնավորապես, նախօրեին շեհիդների ընտանիքներին ու պատերազմի հաշմանդամներին բնակարանների ու ավտոմեքենաների հանձման արարողության ժամանակ Ալիևը հայտարարել է, թե «Խորհրդային իշխանությունը Զանգեզուրը, որն «իրենց պատմական հողն է», բաժանել է Ադրբեջանից ու միացրել Հայաստանին»։





«Ցավոք, մեր ժողովուրդը երկար տարիներ բախվում է անարդարությունների։ 20-րդ դարի 20-ական թվականներին մեր ժողովրդին հասցվեց երկու մեծ հարված։ Առաջինը՝ 1920 թվականին․ այդ ժամանակ սովետական իշխանությունը Զանգեզուրը բաժանեց Ադրբեջանից, որը մեր պատմական հողն է, ու միացրեց Հայաստանին։

Երկրորդը՝ 1923թ․, երբ մեր տարածքում ստեղծվեց արհեստական միավորում՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը։ Դրա ձևավորման համար չկար ոչ մի հիմք՝ ո՛չ պատմական, ո՛չ աշխարհագրական, ո՛չ տնտեսական։ Ուղղակի մեր հողում ներդրվեց այդ արհեստական մարմինը, որպեսզի այն մնա որպես կենդանի ռումբ, որը պայթելու է ճիշտ ժամանակին»,- ասել է Ալիևը։

Բացի այդ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նա նշել է, որ 1940-1950-ական թվականներին, իբր, Հայաստանից՝ «իրենց պատմական հողերից» վտարվել են ադրբեջանցիները, 1980-ականների վերջին էլ, ըստ Ալիևի, «գլուխ է բարձրացրել հայկական անջատողականությունը, որին խորհրդային իշխանությունները չեն արձագանքել»։


«Լեռնային Ղարաբաղի անջատումն Ադրբեջանից ու միացումը Հայաստանին թեզ էր, որ ներդրվել է խորհրդային տարիներին։

Այն ներդրվել է Հեյդար Ալիևի հեռացումից երկու շաբաթ անց։ Երևի նման պլաններ վաղուց կային։ Սակայն Հեյդար Ալիևի վճռականությունն ու ուժը թույլ չտվեցին նրանց գլուխ բարձրացնել»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ չնշելով իր հոր հիմնական նպատակը՝ Արցախի հայաթափումը, որի ուղղությամբ գործուն քայլեր էին ձեռնարկվում։

Ադրբեջանի նախագահը նախօրեին հերթական շոուն է կազմակերպել: Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ Արցախյան պատերազմի զոհվածների ընտանիքներին ու հաշմանդամներին բնակարանների և ավտոմեքենաների հանձնման արարողություն էր կազմակերպել՝ փորձելով ապացուցել, թե պետությունը հոգ է տանում պատերազմի մասնակիցների մասին։

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի նախագահը, մասնավորապես, ասել է, որ մեծ աշխատանք է տարվում պատերազմի մասնակիցների հիշատակը հավերժացնելու համար։



Բացի այդ, ամեն ինչ արվում է նրանց համար, իսկ նրանց բնակարաններով ապահովելն Ադրբեջանի քաղաքականության հիմնական ուղղություններից է։ Ալիևը նաև պատմել է, որ պատերազմի մասնակիցներին սոցիալական նպաստներ են վճարվել, աջակցությունը շարունակական է լինելու։

Սակայն մինչ Ալիևը պատմում էր այս մասին, Արցախյան երկրորդ պատերազմի ադրբեջանցի մասնակիցները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում, այս անգամ՝ Բժշկական փորձաքննության ու վերականգնման պետական կենտրոնի դիմաց՝ բողոքելով, որ իրենց հաշմանդամության կարգ չեն հատկացնում։

Օրհան Իմանովը, Արիֆ Հուսեյնովը, Ազիմ Նուրիևը պատերազմի ժամանակ գանգուղեղային և ստորին վերջույթների վնասվածք են ստացել։

Նրանք դժգոհել են, որ աշխատանք չունեն, աջակցություն էլ չեն ստացել։ Հավելենք, որ Ադրբեջանում չեն մարում Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների դժգոհությունները պետական մարմինների անտարբերությունից։

Նրանք պարբերաբար տարբեր խմբերով բողոքի ակցիաներ են կազմակերպում պատկան կառույցների, այդ թվում՝ ՊՆ-ի մոտ՝ պահանջելով լուծել իրենց սոցիալական, առողջական ու այլ խնդիրները։ Վերջերս էլ Գաբալայի Յենգիջե գյուղի բնակիչ, պատերազմի մասնակից Բահրամ Նուրիևը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ինքնասպանության փորձ էր արել։

Сообщение Шլիևի шնшկնկшլ հшյտшրшրпւթյпւնն пւ զпւգшհեռ իրшկшնությпւնը․ Ինչ է սպшսվпւմ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->