>

Վшրչшպետը տվեg шդրբեջшնшկшն шնվшնпւմները, ճшնшպшրhը բшgվեg․ Ինչ է պшրզել ԱԱԾ-ն

Ադրբեջանը Էյվազլիի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը, կառավարության այսօրվա նիստում ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։





Այդպիսով, նա օգտագործել է Կարմրաքարի ու Շուռնուխի այդ հատվածների ադրբեջանական անվանումները, ընդ որում՝ երկու անգամ։





«Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել։ Մյուս կողմից, մեզ ամուր նյարդեր են պետք։ Եվ մենք մեր ռազմավարական գիծը՝ խաղաղության օրակարգը պիտի զարգացնենք, առաջ տանենք։ Էյվազլիի և Չայզամի հատվածներում ճանապարհի վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ», ասել էր նա։

Բաքվի զինվորականները ճանապարհի այդ հատվածը փակել էին այն պատճառաբանությամբ, թե իբր հայ զինվորականները հարձակվել էին իրենց ուղեկալի վրա։ ՊՆ-ն հերքել էր այդ տեղեկությունը։ Նիկոլ Փաշինյանը նախորդ օրը խորհրդարանում ասել էր, թե «եթե ադրբեջանական կողմն ունի կոնկրետ տվյալներ, ցանկալի կլինի, որ նաև մեզ փոխանցի։


Պատրաստ ենք համատեղ հետաքննության՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ»։

Այսօր ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, թե Բաքուն փոխանցել է այդ տվյալները։ Թե ինչ է պարզվել՝ չի հաղորդվում, փոխարենը ավելի ուշ հայտարարվեց, թե ճանապարհը բացվել է։

Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, թե ճանապարհը փակելով՝ խախտվել է ՀՀ-ՌԴ պայմանավորվածությունը։ Իսկապե՞ս հարձակում է եղել Բաքվի ուղեկալի վրա, հնարավո՞ր է՝ բախում է եղել Բաքվի եւ ռուս զինվորականների միջեւ, ինչի մասին ակնարկ կար հայկական թերթերից մեկում։ Մյուս կողմից, ակնարկվում էր ՌԴ սահմանապահների տարօրինակ պահվածքի մասին։



Ինչեւէ, վարչապետի կողմից երկու անգամ Կարմրաքարի ու Շուռնուխի ադրբեջանական անունները տալուց հետո ճանապարհը բացվեց։ Մինչ այդ էլ իշխող թիմի ներկայացուցիչները հայտարարում էին, թե այդ հատվածը ԽՍՀՄ վարչական քարտեզներով պատկանում է «Ադրբեջանին»։

Սակայն մի բան է տարածքի վարչական արձանագրումը, այլ բան՝ դրա ադրբեջանական անվանման օգտագործումը։ Քաղաքականության մեջ նշանային արձանագրումները շատ ավելին են։

Այսպիսով, Սյունիքի մարզում «սահմանազատման» այս դրվագը ռուս-թուրքական ծրագրերի իրագործման մի օղակն է։

Сообщение Վшրչшպետը տվեg шդրբեջшնшկшն шնվшնпւմները, ճшնшպшրhը բшgվեg․ Ինչ է պшրզել ԱԱԾ-ն появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->