>

Պпւտինի զшնգը Փшշինյանին չпւշшցшվ․ Ինչ է քննшրկվել և пրն է шրդյпւնքը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:




Քոչարյանի զոհերը

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։





ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանը Face book-ում տեսանյութ է հրապարակել ադրբեջանցիների փակած ու բանակցությունների արդյունքում բացված Գորիս-Կապան Մ-2 միջպետական ճանապարհից։

«Կարող եք երթևեկել այդ հատվածով։ Ճանապարհի անվտանգությունը լիովին ապահովված է»,– գրել է պատգամավորը։

Օգտատերերն անմիջապես նկատել են, որ բացվելուց հետո ճանապարհը որոշակի փոփոխությունների է ենթարկվել։ Մասնավորապես` ճանապարհի երկու կողմերում զիգզագաձև տեղադրված են բետոնե բլոկներ, որոնց հարևանությամբ տեղակայվել են նաև ռուսական սահմանապահ ուժերի հենակետեր։


Հիշեցնենք` այսօր երեկոյան ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրեց, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։

Ադրբեջանցիները, սակայն, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, բացում են Գորիս-Կապան ճանապարհի փակ հատվածները պայմանով, որ ճանապարհին զիգզագաձև շարված են լինելու բլոկներ:

Իրենց այս պայմանը նրանք պատճառաբանել են, իբր, հնարավոր վտանգներից զգուշանալու ցանկությամբ։



Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհին որևէ անցակետ չի տեղակայվել։ Այս մասին «Արմենպրեսին» հայտնել է ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար գնդապետ Արման Մարալչյանը` մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը։

«Որևէ անցակետ տեղակայված չէ։ Ճանապարհը բացվել է, երթևեկությունը վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար», ֊ հայտնել է Մարալչյանը։

Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներից մեկը հայտնել էր, թե իբր Գորիս-Կապան ճանապարհին տեղակայվել է ռուս֊ադրբեջանական անցակետ։

Հիշեցնենք` օգոստոսի 25-ից ադրբեջանցի զինվորականները փակել էին Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը: Օգոստոսի 26–ին հակառակորդի զինվորականները փակեցին նաև Գորիս-Որոտան հատվածը։

Այսօր երեկոյան ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրեց, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։

Сообщение Պпւտինի զшնգը Փшշինյանին չпւշшցшվ․ Ինչ է քննшրկվել և пրն է шրդյпւնքը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->