>


Իզուր չեն մեր ընտանիքում պաշտում խնձորով թխվածքները: Միրգը գեղեցիկ տեսք է հաղորդում թխվածքին, իսկ խմորը ստացվում է առանձնահատուկ անուշաբույր և ախորժելի:

Այս բաղադրատոմսով թխվածք պատրաստելու համար կպահանջվի ընդամենը 10 րոպե+թխելու ժամանակը:

Ցանկալի է պատրաստի թխվածքի վրա լցնել շաքարավազի և դարչինի խառնուրդ:




Քոչարյանի զոհերը






простой яблочный пирог

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ձու՝ 3 հատ
  • կաթ՝ 180մլ
  • կարագ՝ 80գ
  • շաքարավազ՝ 150գ
  • ալյուր՝ 300գ
  • փխրեցուցիչ՝ 5գ
  • խնձոր՝ 3 հատ

Պատրաստման եղանակ.




Լավ հարել ձուն և շաքարավազը, որպեսզի զանգվածը բարձրանա:

как приготовить пирог с яблоками



Խառնել փափկած կարագի հետ: Ավելացնել կաթը, փխրեցուցիչն ու մաղած ալյուրը: Ջրիկ խմոր է ստացվում:

рецепт яблочного пирога

Խառնել առանց կեղևի ու կորիզի կտրատած խնձորի հետ, լցնել ձեթով պատված տապակի մեջ: Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, մոտ 35 րոպե:

простая шарлотка

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->