>

Մի անծանոթ եկել էր գործնական առաջարկով։




Քոչարյանի զոհերը

Զրուցում էինք։ Զանգ եկավ ձեռքին, նայեց, անջատեց, շարունակեց իր խոսքը։ Քիչ անց էլի զանգ եկավ, նորից անջատեց։ Երբ երրորդ անգամ զանգ եկավ, վերցրեց հեռախոսը ու արդեն նեղ ված ձայնով ասեց. մամ դե ախր զբաղված եմ, խшնգшրում ես, հետո կզանգեմ ու առանց լսելու մորը անջատեց հեռախոսը։ Եվ արդեն առանց զանգերի ու խшնգшրnղ հանգամանքի շարունակեց ներկայացնել իր առաջարկը։ Առաջարկը լավ մշակված էր, նախնական տպավորությամբ բավականին շահավետ…






Օրեր առաջ էլ մի այլ երիտասարդ էր եկել հանդիպման։ Էլի նոր էինք ծանոթացել։ Նույնպես գործնական առաջարկով էր եկել։ Հեռախոսի ձայնը անջատել, դրել էր կողքը ու ներկայացնում էր իր առաջարկը։ Զանգ էր գալիս, վիբրացիան էր միանում, մի պահ նայում էր հեռախոսին ու նորից շարունակում էր խոսել։ Զանգերը բավականին հաճախակի էին, ես էլ իր հետ, բնազդաբար, էդ պահին նայում էի իր հեռախոսին, տարբեր մարդիկ էին զանգում, էսինչ օֆիս, էնինչ պատվիրատու, մյուսի կողքը գրած էր արհեստավոր… Կարճ ասած ոչ մեկին չէր պատասխանում։ Մեկ էլ հեռախոսի վրա գրեց՝ մամա, մայրն էր զանգում։ Խոսքը կիսատ թողեց, ներ ողություն խնդրեց. Հա մամ ջան, հո բան չի եղել…



Հանդիպումը ավարտեցինք, զրուցակցիս գործնական առաջարկը շատ հում էր, լիքը պետք է մշակվեր…
Ես ընտրեցի 2֊րդ տարբերակը, որովհետև բիզնես ծրագիրը կարելի է մշակել, բայց մարդու մարդկային հատկանիշները ոչ…
Ծնողների նկատմամբ հոգատարությամբ և ուշադրությամբ լի հանգստյան օրեր եմ մաղթում բոլորիս։

Բակուր Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից։

Сообщение Մի անծանոթ եկել էր գործնական առաջարկով, զրուցում էինք, զանգ եկավ ձեռքին, նայեց, անջատեց, շարունակեց իր խոսքը, քիչ անց էլի զանգ եկավ, նորից անջատեց, երբ 3-րդ անգամ զանգ եկավ, վերցրեց հեռախոսը ու արդեն նեղ ված ձայնով ասեց՝ Մամ․․․ появились сначала на Интересные Истории.


от admin

-->