>


Եթե ձեզ մոտ հաճախ եք նկատում ստորև նշված ախտանիշները, ուրեմն այս հոդվածը կարող է դառնալ ձեր բազմաթիվ խնդիրների լուծում: Օրինակ, եթե առավոտյան մեծ դժվարությամբ եք արթնանում, ոչ թե չեք ուզում վեր կենալ, այլ ֆիզիկապես չեք կարողանում: Կամ հաճախ մրսում եք, անգամ եթե շոգ եղանակ է: Թվում է, թե սովորական երոևյթներ են: Բայց եթե այս ամենին ավելանում է նաև ավելորդ քաշը, ուրեմն անհապաղ միջոցներ ձեռնարկեք:

Ցավոք, շատ մարդիկ զգում են թվարկած տհաճ երևույթները սեփական մարմնի վրա, բացի այդ, երկար ժամանակ չեն կարողանում ազատվել ավելորդ քաշից: Այս դեպքում կա մեծ հավանականություն, որ գործ ունեք դանդաղ նյութափոխանակության հետ:










Նախ թվարկենք, թե որոնք են դանդաղ նյութափոխանակության ազդանշանները.

  • դանդաղ մարսողական գործընթացը և հաճախակի փորկապությունը;
  • քաշի արագ ավելացում;
  • գոտկատեղի շրջանում ճարպի կուտակում;
  • քնկոտություն;
  • քաշը չի նվազում, անգամ եթե ոչինչ չեք ուտում:



Այս բնական միջոցը կօգնի արագացնել նյութափոխանակությունը, նաև ազատվել մի շարք առողջական խնդիրներից


Ձեզ անհրաժեշտ է.

  • մի ճյուղ անանուխ, ցանկալի է թարմ
  • 6գ կոճապղպեղ
  • 1լ ջուր
  • ցանկության դեպքում մեղր

Եռացնել ջուրը, լցնել նշված բաղադրիչները: Նախապես մանրացնել անանուխն ու կոճապղպեղը: Թողնել ըմպելիքը մինչ լիարժեք սառելը, քամել:



Խմելուց առաջ ավելացնել մեղրը:

Խմել դատարկ ստամոքսին:

Որպեսզի պահեք օրգանիզմի տոնուսը, կարող եք ըմպելիքին ավելացնել կիտրոնի էքստրակտ:


от admin

-->