>

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քչերը հասկացան, թե ինչ տեղի ունեցավ





Լավ, հիմա արդեն պատկերը հստակացել է, պարզ է, թե ինչու է Ադրբեջանը փակել ու հետո բացել ճանապարհը։ Ավելի կոնկրետ, ինչ պահանջ է դրել Ադրբեջանը, որի կատարելուց հետո ճանապարհը բացվել է։





Ադրբեջանը պահանջել է, որ Հայաստանը պաշտոնապես հայտարարի, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք, այդ թվում նաեւ երկու գյուղերը։

Պահանջը կատարվել է, ՀՀ վարչապետը հայտարարեց, որ 21 կիլոմետրը Ադրբեջանի տարածքն է (այն էլ կառավարության նիստի ժամանակ), նաեւ որպես Ադրբեջանի տարածք ճանաչեց նաեւ երկու գյուղերը, օգտագործելով դրանց ադրբեջանական անվանումները։ Որպեսզի տարընթերցումների չլինեն, ՀՀ վարչապետի խոսքերը հստակեցրեցին ՀՀ մի քանի նախարար ու պատգամավոր։


Քչերը հասկացան, որ տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածի սահմանազատման ու սահմանագծման գործողությունը»։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը այսօր հայտնեց․

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։



Հայտնում ենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության և քաղաքացիների ազատ տեղաշարժի համար»։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Ըստ ԱԱԾ հաղորդագրության` նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են և աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:

Ավելի ուշ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ ադրբեջանցի զինծառայողները փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը:

ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Արմեն Մկրտչյանը Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում հավաստիացրել է, որ քաղաքացիների հետ կապված որևէ խնդիր չկա: Նրա խոսքով՝ տարհանվել են Կապան-Գորիս ճանապարհի հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ բեռնատար, մարդատար, ինչպես ՀՀ, այնպես էլ արտասահմանյան պետհամարանիշներով մեքենաները:

Сообщение Պարզ է, թե ինչու է Ադրբեջանը փակել ու հետո բացել ճանապարհը. քչերը հասկացան, թե ինչ տեղի ունեցավ․ քաղաքագետ появились сначала на MediaNews.


от admin

-->