>





Օգոստոսի 31-ին Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից։






Սա Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին արտասահմանյան այցն է այդ պաշտոնում նշանակվելուց հետո։ Նախատեսվում է, որ նախարարները հանգամանալից կքննարկեն բոլոր ոլորտներում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման, ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում ՝ ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ, ինչպես նաև ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում դիրքորոշումների համակարգման ուղղությամբ հետագա քայլերը: Կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ներառյալ հումանիտար հարցերը և Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:
«Ակնկալում ենք, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կնպաստեն Երևանի հետ դաշնակցային փոխգործակցության խորացմանը, տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:



Сообщение Մոսկվայում կկայանա Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը появились сначала на MediaNews.


от admin

-->