>

5-6 տարի առաջ էր, գուցե ավելի շատ, դրսում Մարտի-8 էր, մենք էլ երկու-երեք ընկերով, մեր գյուղի հրապարակում, մեքենայով լռված ենք։




Քոչարյանի զոհերը

Մի հատ մայլի տղա ունեմ, էդ վախտերը ՙՙբարգավաճՙՙ հարող էր, չէ, էդքան ուղեղ չունի, որ գաղափարհապես-մաղափարհապես, ուղղակի բճnտ, փող շինող տղա է, ուժեղ նյուխ ունի, տեսել էր, որ բարգավաճում փողեր են ֆռռում, միացել էր.
Եկավ էս տղեն կողքերս կանգնեց, բարև-բարի իրիկուն, ֆլան-ֆստան, մեկ էլ թե.
— Ախպերներ, բագաժնիկս լիքը ծաղիկ կա, չեք ուզու՞մ տանեք, տնեցիքին ուրախացնեք.
Բացեց բագաժնիկը, կեսից հետ մեխակներ են, սրտաձև բացիկները յուրաքանչյուր ծաղիկին ամրացված՝
ՙՙԲարգավաճ Հայաստանըՙՙ շնորհավորում է ձեր Մարտի-8ը:






Սկզբից քահ-քահ ծիծաղեցինք, հետո նավսյակի, պրիկոլի համար ամենքս էլ մի քանի հատ վերցրինք.
Մինչև տուն մտնելս, ակկուրատնի բացիկազերծեցի կարմիր մեխակները, դեմքիս լրջագույն արտահայտությունը տված, մտա տուն, համբուրեցի, հիասքանչ փունջը ջերմ բարեմաղթանքների շռայլ ուղեկցությամբ մեկնեցի կնոջս:
Ասեմ, որ հաճելիորեն զարմացավ, ես կասեի նույնիսկ շոյվեց այդպիսի նուրբ ուշադրությունից, հետո դարձավ ինձ, թե.
— Բայց ես վարդ կսիրեմ։
Այ այդտեղ արդեն չդիմացա․



— Դե կներես էլի, դոդի գագոն չիդեր, օր դու վարդ կսիրես:

Ավագ Պապոյանի ֆեյսբուքյան էջից։

Сообщение «5-6 տարի առաջ էր, Մարտի-8 էր․․․ Դե կներես էլի, դոդի գագոն չիդեր, օր դու վարդ կսիրես». Ավագ Պապոյանի զшվեշտшլի պատմությունը появились сначала на Интересные Истории.


от admin

-->