>


Լրագրող Կարպիս Փաշոյանի գրառումը. «Հեռավոր 2018-ի հունիս ամսին անտանելի շոգի պայմաններում կառավարության երրորդ հարկի իմ սենյակում նստած էի, մեկ էլ հեռախոսս զանգեց։ Չվերցրեցի, բայց համառորեն վրա վրա զանգում էր։ Որոշեցի պատասխանել, չէի հասցրել ալո ասել և խոսողը անակնկալ հարձակման անցավ․ «Պարոն Կարպի՜ս, ախր իջի առաջին բորտից, որ զանգում եմ ախր պատասխանի․․․»։


Մահացել է լրագրող Կարմեն Դավթյանը









Ու սենց բարձր տոնով, ինձ առաջին բորտից անընդհատ իջեցնելով շարունակում էր ճնշող հարցեր տալ։ Էնքան լարված ու սարսափելի խոսակցություն էր, որ էդ պահին նորմալ չհասկացա էլ, թե ով էր։
Հետո գործընկերներիցս ճշտեցի, Կարմեն Դավթյանն էր։ Ինձ խորհուրդ տվեցին այլևս չպատասխանել նրա զանգերին, որ նորից բմբուլներս քամուն չտա։
Այսօր իմացա, որ Կարմենը մшհшցել է։ Շատ տխրեցի ու հիշեցի էս փոքրիկ էպիզոդը։ Հազար, ափսոս»:






ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն էլ իր հերթին գրել է. «Կարմենը այլևս մեզ հետ չէ…
Երկար պայքարում էր կյանքի համար, սակայն րոպե անգամ չէր մոռանում Արցախի, երկրի ու մեզ պատուհասած աղետի մասին:

Տեխնոլոգիա է. իրական պահանջատեր Արցախը իր ձայնն է բարձրացնում. Կարմեն Դավթյան - YouTube
Ազնիվ էր, խորը, խելացի, ինքնատիպ և աստվածասեր…
Կարոտելու ենք, հիշելու ենք և աղոթելու ենք քո հոգու հանգստության և փրկության համար:
Ննջիր խաղաղությամբ, իմ սիրելի ընկեր…»:


от admin

-->