>


Ռուս խաղաղապահները Արցախում ապահովել են բնակավայրերի ենթակառուցվածքների վերականգնման նպատակով շինարարական սարքավորումներով, նյութերով և սննդամթերքով բեռնված մեքենաների շարասյան անվտանգ տեղափոխումը։








Քոչարյանի զոհերը

Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ռազմական ոստիկաններն ուղեկցել են Շուշի-Կարմիր շուկա երթուղով մոտ 50 մեքենաներից բաղկացած ավտոշարասյան տեղաշարժը նաև հետադարձ ուղղությամբ։


«Այս երթուղին անցնում է լեռնային տեղանքով, ինչը պահանջում է մեծ ուշադրություն մեքենաների վարորդների և ուղեկցորդների կողմից: Երթուղու երկարությունը 42 կիլոմետր է, մոտ 50 միավոր տեխնիկա է ուղեկցվել երկու ուղղություններով»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Պյոտր Կրապիվան:



Երթուղուն հետևելիս ավտոշարասյունը հատել է հինգ դիտակետեր, որոնք ապահովում են տրանսպորտային միջոցների անվտանգությունը դիտակետերի պատասխանատվության գոտում:

Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում են իրականացնում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը:

Сообщение Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Շուշի-Կարմիր շուկա երթուղով մոտ 50 մեքենաներից բաղկացած ավտոշարասյան տեղաշարժը появились сначала на MediaNews.


от admin

-->