>

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Երեմ Սիմոնյանին վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի









Քոչարյանի զոհերը

գրասենյակի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքէջից: Մինչ այս Երեմ Սիմոնյանը զբաղեցրել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:


Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի ձեռագիրը, այն, որ տեղակալ նշանակվելուց հետո պաշտոնյաները կարճ ժամկետում նշանակվում են այսպես ասած՝ հիմնական պաշտոնների, ստացվում է, որ Զարեհ Սինանյանի գլխին մութ ամպեր են կուտակվել: Մամուլը բազմիցս էր գրել, որ Փաշինյանը պատրաստվում է ազատվել Զարեհ Սինանյանից: Պատճառները բազմաթիվ էին, սակայն, գլխավոր պատճառը թերևս այն էր, որ Սինանյանը այդպես էլ չընդունվեց սփյուռքի կողմից, հիշենք վերջինիս սկանդալային հանդիպումները ՌԴ հայ համայնքի հետ, ինչպես նաև ԱՄՆժ-ում հայկական կառույցների բացասական արձագանքները Սինանյանի ծավալած գործունեությանը: Սակայն, ամենակարևոր հանգամանքը թերևս այն է, որ Սինանյանը նման անվստահության ոլորտում չի կարողանում և չի կարողանալու Սփյուռքից գումար բերել՝ տապալված թելեթոնները դրա վառ ապացույցն են: Արդյունքում՝ Փաշինյանը կարծես թե որոշել է ռեստարտի ենթարկել սփյուռքի հետ հարաբերությունները ՝ հանձնակատարի պաշտոնում նշանակելով առավել ընդունելի անձի: Ինքը Սինանյանը վերջին շրջանում բացակայում է, մամուլում նրա անունը հայտնվում է միայն ՝ ավետելու համար , որ վերջինս մեկ արձակուրդից մեկնել է մյուսը:



Ի դեպ, ուշագրավ է, որ ինչպես և գրել էինք ՝ կառավարության ներսում բավական թեժ պայքար է ընթանում այսպես կոչված սորոսական թևի և ազգային թևի միջև և աշխատանք է տարվում սորոսականներին բոլոր հնարավոր լծակներից զրկելու ուղղությամբ: Սինանյանը համարվում է սորոսական պաշտոնյա, այս տեսանկյունցի վերջինիս հեռանալը ավելի քան ռեալ է դառնում…

Сообщение Զարեհ Սինшնյանի գլխին «սև ամպեր են կուտակվում». ինչ՞ է որոշել Փաշինյանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->