>


Վաղուց ապացուցված փաստ է, որ մարդկանց 80%-ը լիարժեք չի քնում: Առողջ քունը պիտի տևի 8-9 ժամ, սակայն մարդկանց մեծամասնությունը չի քնում 6 ժամից ավել: Մշտական թերի քունը հանգեցնում է քրոնիկ հոգնածության, դեպրեսիայի, իմոինիտետի վատացման:

Հավաքել ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն լավացնել քնի որակը և ազատվել անքնությունից:





Սկզբում հասկանանք, թե ինչ է անքնությունը: Այն ունի հոգեկան և նյարդային ծագում, որը հիմնված է քնի ընկալման վրա: Օրինակ, քնի խանգարում է, եթե այն ընդհատվում է, բավական խորը չէ, հաճախ արթնանում եք: Շատ դեպքերում քունը հոգեբանական ֆենոմեն է, հաճախ այն առաջանում է սթրեսների, հուզմունքի պատճառով: Տվյալ դեպքում ցանկալի է դիմել մասնագետի:








Ընդամենը մի քանի պարզ կանոններ կօգնեն լավացնել քունը:




  • դուք պիտի քնի հստակ ժամեր սահմանեք: Արթուն մի մնացեք մինչ ուշ ժամ, իսկ առավոտյան արթնանալուն պես վեր կացեք: Ժամանակի հետ ձեռք կբերեք անհրաժեշտ ռեֆլեքս, և երբ մոտենա քնի ժամը, օրգանիզմը կթուլանա;
  • զերծ մնացեք մտավոր և ֆիզիկական ակտիվությունից. քնելուց առաջ մի դիտեք հեռուստացույց, ֆիլմեր և անգամ գիրք մի կարդացեք: Այդ կերպ ձեր ուղեղը ակտիվ չի գործի;

  • ստեղծեք ինքներդ ձեզ համար հատուկ ավանդույթ՝ քնելու անցնելու համար: Կարող եք 1 բաժակ հանգստացնող թեյ խմել՝ պատրաստված խոտաբույսերից, որպեսզի թուլացնեք նյարդային համակարգը;
  • հետևեք նրան, որ սենյակում ամեն ինչ հարմարավետ լինի. չլինի ուժեղ լույս կամ աղմուկ, անկողնային պարագաները լինեն թարմ ու մաքուր, ներքնակը ու բարձը՝ հարմար:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->