>


Այսօր՝ օգոստոսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան տանող ճանապարհի ոլորանապտույտ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին, ում թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։








Քոչարյանի զոհերը

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ով երիտասարդ տղա է, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում վրաերթի ենթարկվածի ազգականների ինքնազգացողությունը վատացավ, և օպերատիվորեն ժամանեցին Եղվարդ քաղաքի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առջաին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո կնոջը տեղափոխեցին հիվանդանոց։


Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։



Ոստիկանները վրաերթի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր և ենթադրյալ վրաերթ կատարած ավտոմեքենայի դետալներ։ Մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում ՃՈ ծառայողները՝ ավագ հետաքննիչ Տ. Բաղյանի գլխավորությամբ, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին տեղեկություն ստացվեց, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացավ։

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը։ Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 243 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Сообщение Անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երիտասարդ տղային, ապա դիմել փախուստի. վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է появились сначала на MediaNews.


от admin

-->