>


Բակուր Մելքոնյանը գրել է. Մի անծանոթ եկել էր գործնական առաջարկով։ Խոսում էինք։ Զանգ եկավ ձեռքին, նայեց ու անջատեց, շարունակեց իր խոսքը։ Քիչ հետո էլի զանգ եկավ, կրկին անջատեց։ Երբ 3-րդ անգամ զանգ եկավ, վերցրեց հեռախոսն ու արդեն նեղ ված ձայնով ասեց. մամ դե ախր զբաղված եմ, խանգարում ես, քիչ հետո կզանգեմ և առանց լսելու մորն անջատեց հեռախոսը։










Եվ արդեն առանց զանգերի և խանգարող հանգամանքի շարունակեց ներկայացնել իր առաջարկը։ Առաջարկը շատ լավ մշակված էր, նախնական տպավորությամբ բավականին շահավետ… Մի քանի օր առաջ էլ մի այլ երիտասարդ էր եկել հանդիպման։ Կրկին նոր






էինք ծանոթացել։ Նույնպես գործնական առաջարկով էր եկել։ Հեռախոսի ձայնն անջատել, դրել էր կողքը և ներկայացնում էր իր առաջարկը։ Զանգ էր գալիս, վիբրացիան էր միանում, մի պահ նայում էր հեռախոսին ու կրկին շարունակում էր խոսել։ Զանգերը բավականին հաճախակի էին, ես էլ իր հետ, բնազդաբար, այդ պահին նայում էի իր հեռախոսին, տարբեր մարդիկ էին զանգում, էսինչ օֆիս, էնինչ պատվիրատու, մյուսի կողքը գրած էր արհեստավոր…

Կարճ ասած ոչ ոքին չէր պատասխանում։ Մեկ էլ հեռախոսի վրա գրեց՝ մամա, մայրն էր զանգում։ Նա Խոսքը կիսատ թողեց, ներողություն խնդրեց. Հա մամ ջան, հո բան չի պատահել… Հանդիպումն ավարտեցինք, զրուցակցիս գործնական առաջարկը շատ հում էր, լիքը պիտի մշակվեր… Ես ընտրեցի երկրորդ տարբերակը, քանի որ բիզնես ծրագիրը կարելի է մշակել, սակայն մարդու մարդկային հատկանիշները ոչ… Ծնողների հանդեպ հոգատարությամբ և ուշադրությամբ լի հանգստյան օրեր եմ ցանկանում բոլորիս։


от admin

-->