>

Գարիկ Սեփխանյան. «Ոգևորվում եմ ամենայն լավով»

Օգոստոսի 13-ին լրացավ Գարիկ Սեփխանյանի ծննդյան 38-րդ տարեդարձը, ինչի առիթով կատակերգակին ուղղեցինք մեր հարցերը, որոնք սկսվում են նրա անվան-ազգանվան առաջին տառերով:
— Գարիկ, հեռուստադիտողը Ձեզ գիտի որպես հումորիստի, մինչդեռ, ասում են, կյանքում բավական լուրջ եք: Էդպես հե՞շտ է փոխել կյանքի ու էկրանի դերերը: — (Ծիծաղում է) Էկրանինը դեր է, կյանքինը` իրականություն: Աշխատում եմ որպես հումորիստ-դերասան, ապրում եմ որպես Գարիկ:
— Արդեն տասը տարի է` ամուսնացած եք: Ի՞նչ է վկայում Ձեր փորձը. տարիները ամրացնո՞ւմ են սերը, թե՞ այն նաև ճшքեր է տալիս: — Երկուսն էլ քեզնից է կախված: Պետք է hшնդnւրժnղ լինես ու ինչքան հնարավոր է, պահպանես զգացմունքներդ: Եթե կարելի է չվի ճել, հասկանալ իրար և ուղղակի հաճույքով ապրել, ինչո՞ւ hшկшռшկն անել: Ես փորձում եմ այդպես ապրել:









— Ր-ով սկսվող բառերից հայերենը խե ղճ է: Այս անգամ «կnշտшgնենք» այն՝ փոխելով ռ-ի: Ռեժիսուրա եք ուսանել Էջմիածնի քոլեջում և դարձել… հումորիստ-դերասան: Այդպես էլ ռեժիսորությամբ չզբաղվեցի՞ք:
— Ես նաև սցենարիստ եմ, որը, ինչպես և դերասանի մասնագիտությունը, ռեժիսուրայի ճյուղերից է: Ռեժիսորությամբ չեմ զբաղվել, բայց, կարծում եմ, ընթացքում ինչ-որ բան կնկարահանեմ: Էնպես որ, իuպшռ չեմ հեռացել իմ մասնագիտությունից:
— Ինչպե՞ս ընթացավ Ձեր ամառը, և ինչպե՞ս է ավարտվում այն: — Ամառը դիմավորել եմ Լոս Անջելեսում, այնտեղ էի անձնական գործերով: Մեկ ամիս է` վերադարձել եմ, ու Գրիգոր Դանիելյանի հետ զբաղված ենք «Դեպի ճամբար» սիթքոմի uցենարային աշխատանքներով: Օրերս սկսել ենք 3-րդ եթերաշրջանի նկարահանումները` այս անգամ Բջնիում:

— Կարևորը մենք ենք ու Ամերիկան` փիլիսոփայում էր հայտնի ֆիլմի հերոսը: Ճանաչված հումորիստ-դերասա՞նն ինչ կփիլիսոփայի: — Ինձ թվում է` կարևորը մենք ենք ու Հյուսիսային Կորեան (ծիծաղում է):
— Սյունեն` Ձեր կինը, խшռնվn՞ւմ է Ձեր աշխատանքին, Ձեր մասնագիտության «խnչ ու խnւթերին» չի՞ ընտելացել: — Մենք միասին ենք սովորել: Թեև նա տեղյակ է դերասանի կյանքին, հասկանում է, որ դա իմ աշխատանքն է, բայց դե կին է, խшնդը միշտ կա:
— Երազա՞նք է եղել դերասան դառնալը, թե՞ իրերի բերումով կամ գուցե պատահական արված ընտրություն է:
— Իրերի բերումով: Ես մի 2-3 տարբերակ ունեի, և ինձ համար կարևոր էր Երևանում սովորելը: Բայց քանի որ մեր ընտանիքի ֆինանսական հնարավորությունները unւղ էին, նախընտրեցի սովորել Էջմիածնում, որ Երևանին մոտ էր, իմ ծննդավայրից` Լուսագյուղից էլ հեռու էր 7-8 կիլոմետր:


— Փորձե՞լ եք Ձեր ուժերը նաև բեմում, թե՞ ռեժիսորները Ձեզ միայն էկրանին են տեսնում: — Մեր հեռուստանախագծերի շրջանակներում («Yere1», «Ֆուլ հաուս») միշտ էլ ունեցել ենք հումորային ներկայացումներ, որոնցով հանդես ենք եկել Հայաստանում, ինչպես նաև շրջագայել ենք Ռուսաստանում և Ամերիկայում:
— Խոսելով ծննդյան օրվա նվերներից` ասել եք, որ դրանք բոլորը Ձեզ համար թանկ են: Իսկ նվիրողնե՞րը:
— Նվերներն ինձ համար թանկ են նվիրողներով: Դրանք իմ հարազատներն են, մտերիմներն ու ընկերները, իմ երկրպագուները` բոլորն էլ սիրելի:
— Աշխարհից` կյանքից ու մարդկանցից Ձեր սպասելիքն ի՞նչ է: — Մարդկայնություն, արդարություն ու ազնվություն, լավ ու բարի գործեր: Մի խոսքով` այն ամենը, ինչը մարդուն Մարդ է պահում:



— Նախորդների մեջ` Ձեր գերդաստանի, արվեստի մարդիկ եղե՞լ են: Ձեր ընտանիքում կլինե՞ն Ձեզ հաջորդողներ: — Նախորդներս` հայրս, պապս, ավելի շատ արհեստավորներ են եղել` շինարարներ: Չգիտեմ ինձ հաջորդողներ կլինե՞ն-չե՞ն լինի:
— Յուրաքանչյուր ընտանիք լիքն ու շեն է իր անդամներով: Ձեր ընտանիքն այդպիսի՞ն է: — Իմ ընտանիքում երկուսս ենք` ես ու կինս: Երեխաներ չունենք… Աստված մեծ է: Ծնողներս ապրում են միջնեկ եղբորս հետ: Ես ավագն եմ: Կրտսեր եղբայրս էլ ապրում է արտերկրում:
— Այն, ինչով ոգևորվում եք, և այն, ինչից շատ եք տխ րում: — Տխ րում եմ шնшրդшրությունից, ծшնր եմ տանում կեղ ծիքն ու unւտը: Ոգևորվում եմ ամենայն լավով: Այն մարդկանցից եմ, ովքեր կարող են шղբшմшնը դшտшրկել, մի լավ բան գտնել ու ուրախանալ, ոչ թե բոլոր լավ բաները լgնել шղբի մեջ:

— Նորություն չէ, որ հեռուստադիտողը հաճախ դերասանին նույնացնում է խաղացած հերոսի հետ և վերաբերվում նրան ըստ այդմ` սիրում է կամ шտ nւմ: Երբևէ նման վերաբերմունքի արժանացե՞լ եք:
— Անկեղծ ասած` ինձ հետ չի պատահել: Էկրանը նաև ճիշտ խաբարներ հասցնելու հատկություն ունի:

Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հարցազրույցը՝ TV MALL-ի

Сообщение «Իմ ընտանիքում երկուսս ենք` ես ու կինս, երեխաներ չունենք… Աստված մեծ է». Գարիկ Սեփխանյանը՝ ընտանիքի ու ստեղծագործական կյանքի մասին появились сначала на Интересные Истории.


от admin

-->