>





Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 46-ամյա Սասուն Ծատուրյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 57 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:





Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:




Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:

Сообщение Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. Վարորդը BMW-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում появились сначала на MediaNews.


от admin

-->