>

Լшվրпվի ու Միրզпյшնի шնшկնկшլ оրшկшրգը․ Հшյшստшնը՝ երկпւ քшրի шրшնքпւմ

Օգոստոսի 31-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ կքննարկի տարբեր հարցեր, այդ թվում հաղորդակցությունների ապաշրջափակումը:





Այցի մասին հայտարարվեց այն բանից հետո, երբ ապաշրջափակվեցին Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածները և տեղի ունեցավ հեռախոսազրույց Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև:





Թե ինչ պայմաններով է բացվել ճանապարհը, հրապարակավ չի նշվում:

Ճանապարհի փակվելուց անմիջապես հետո Կապանի կողմից սկսեցին դիտվել իրանական բեռնատարների կուտակումներ: Թեհրանի պաշտոնյաները կոչ արեցին վեճերը լուծել խաղաղ ճանապարհով՝ միաժամանակ ակնարկելով, որ դա բացասաբար է անդրադառնում Իրանի առևտրային շահերի վրա:


Դժվար է պնդել, թե արդյոք Գորիս-Կապան ճանապարհի ապաշրջափակումը կապ ունի Իրանի դիրքորոշման հետ, սակայն այս գործողության «հեղինակները» ակնհայտորեն ցանկանում էին, որ Իրանը և մյուսները «խրախուսեն» Հայաստանին այլընտրանքային ճանապարհներ բացել:

Իսկ «այլընտրանքը» Նախիջևանն է, որի բացումը հնարավոր է՝ Հայաստանի տարածքի մի մասը որպես «միջանցք» հանձնելու պայմանով: Մոսկվան խթանում է գործընթացները և փորձում վերահսկողություն հաստատել միջանցքների վրա:

Խոսքը ինչպես Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Վրաստանի սահմանից մինչև Իրանի սահման, այնպես էլ Արևմուտք-Արևելք ճանապարհի՝ Հայաստանի հարավով Նախիջևանի հետ ճանապարհի մասին է:



Հայաստանի հարավի վերահսկողությունը վերցնելով՝ Ռուսաստանը կվերահսկի երկու ճանապարհները:

Արդյո՞ք Արարատ Միրզոյանի Մոսկվա մեկնելը կապված է այս գործընթացների հետ: Ինչպե՞ս է Հայաստանը պատկերացնում հաղորդակցությունները Նախիջևանի տարածքով:

Աղբյուր՝ lragir. am

Сообщение Լшվրпվի ու Միրզпյшնի шնшկնկшլ оրшկшրգը․ Հшյшստшնը՝ երկпւ քшրի шրшնքпւմ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->