>

«Այսօր Կութ գյուղի դիրքերի ուղղությամբ կրակոցներ չեն հնչել, մեզ մոտ խաղաղ է»,- այս մասին 24News-ին տեղեկացրեց Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը։




Քոչարյանի զոհերը

«Մենք կրակոցների ձայներ չենք լսել, իրավիճակը հանգիստ է»,- վստահեցրեց նա:





Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին, ժամը 22․00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը նշանառու ինտենսիվ կրակահերթ էին սկսել ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի քաղաքացիական տների վրա՝ ուղիղ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը:

Կրակոցների արդյունքում վնասվել էին 10-ից ավելի տներ՝ տանիքներ ու պատեր, որոնց վրա ոչ միայն կրակոցների հետքերն են եղել, այլ նաև պատերի մեջ եղել են գնդակներ:


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի փոխանցմամբ՝ կրակոցները եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներով ու դադարել են ժամը 23:00-ի սահմաններում:



Երեկ 24News-ի հետ զրույցում, Կութ գյուղի գյուղապետ Սիմա Չիտչյանը նշել էր, որ իրավիճակը հանգիստ է, հակառակորդի կողմից կրակոցներ չեն հնչում:
«Ինչ եղել է, իրիկունն է եղել, հիմա ոչ մի բան չկա, փառք Աստծո: Բնակիչների շրջանում ո՛չ զոհ ունենք, ո՛չ վիրավոր: Պոստերից տեղյակ չեմ»,-նշել էր նա:

Տեղեկացնենք, որ այսօր՝ օգոստոսի 29-ին, Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ժամը 00։20-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո, ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն, որը տևել է շուրջ երկու ժամ։

ՊՆ-ն հայտնում է, որ Ժամը 02.25-ին ադրբեջանական դիրքերին է մոտեցել շտապ օգնության մեքենա, ինչից հետո հայկական կողմը դադարեցրել է կրակը՝ հնարավորություն տալով տարհանել հակառակորդի վիրավորներին։

Сообщение «Կութ գյուղի դիրքերի ուղությամբ կրակոցներ չեն հնչել․ իրավիճակը հանգիստ է…»․ համայնքի ղեկավար появились сначала на MediaNews.


от admin

-->