>


Մի քանի տարի առաջ համացանցում պատահաբար գտա այս բուլկիների բաղադրատոմսը։ Մի անգամ փորձելուց հետո սկսեցի հաճախ թխել։ Կոչվում են Իսպանական բուլկի, սակայն մեր ընատնիքում դրանք խխունջ ենք անվանել։

Միջուկը փոփոխում եմ ըստ տրամադրության, իսկ եթե ձեռքիս տակ հարմար ոչ մի բան չկա, առանց միջուկի եմ պատրաստում։ Խմորն այնքան փափուկ ու համեղ է, որ ամեն կերպ էլ անհամեմատ ախորժելի է ստացվում։

испанские булочки





Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝ 300գ
  • խմորիչ՝ 7գ
  • աղ՝ 0,5 թ․գ․
  • շաքարավազ՝ 60գ
  • ձու՝ 1 հատ
  • ձեթ՝ 2ճ․գ․
  • ջուր՝ 120մլ
  • կարագ՝ ըստ ճաշակի
  • մուրաբա, ցանկալի է խնձորի
  • շաքարի փոշի

Պատրաստման եղանակ․


Միացնել ջուրը, շաքարավազը, ձուն։ Խառնել՝ մինչ համասեռ զանգված կստացվի։





яйцо, вода и сахар

Այժմ խառնել ալյուրը, խմորիչը, աղը։ Մեջտեղում փոսիկ անել և լցնել ձվային զանգվածը։ Փափուկ խմոր հունցել։

добавление яичной смеси в мучную

Ավելացնել ձեթը և մի քիչ էլ հունցել, որ էլաստիկ խմոր ստանաք։



Խորը տարայի մեջ ձեթ քսել, մեջը դնել խմորը, ծածկել տոպրակով և թողնել 1-1,5 ժամ, որպեսզի բարձրանա։

тесто

Սեղանին կարագ քսել։ Մի կտոր խմոր վերցնել ու բարակ գրտնակել։


пласт теста для булочки

Ամբողջ մակերեսին քսել կարագ և միջուկ դնել եզրի ուղղությամբ։

выкладывание начинки



Կոկիկ փաթաթել ռուլետի, իսկ հետո էլ՝ խխունջի պես։

формирование улитки

Տեղափոխել յուղաթղթով ծածկված տապակի մեջ, ծածկել տոպրակով։ Թողնել ևս 40 րոպե։

улитки под пленкой

Մինչ այդ տաքացնել ջեռոցը։

улитки, смазанные сливочным маслом

Բուլկիներին կարագ քսել և ուղարկել թխվելու՝ 180 °С, 20–25 րոպե։

Շաքարի փոշի ցանել ու մատուցել։

испанские булочки

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->