>


Դաշքեսանի բնակիչը Հայաստանի հետ պետական սահմանին պայթել է ականի վրա, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։








Միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի հետ սահմանակից Դաշքեսանի շրջանի Ալախանչալի գյուղում։


1964 թ. ծնված Թաղիև Շուքյուր Աշրաֆ օղլուն տարածքում ոչխարներ է արածացրել, երբ նրա ձին հատել է սահմանը։ Երբ տղամարդը փորձել է վերադարձնել ձին, պայթել է ականի վրա։

Տղամարդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։



Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Ադրբեջանի տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակիցը Լեռնային Ղարաբաղի Ակնայի շրջանում պայթել էր ականի վրա։ Նա տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել էր։

Сообщение Ադրբեջանցի հովիվը Հայաստանի սահմանին պայթել է ականի վրա появились сначала на MediaNews.


от admin

-->