>


«Մտա նորություններն իմանալու». Վահան Քերոբյանը Գյումրու հայտնի վարսավիրանոցն է այցելել։








Քոչարյանի զոհերը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, լրագրողների հարցերին ի պատասխան, վերահաստատեց Նիկոլ Փաշինյանի՝ երեկ արած հայտարարությունը, թե ԽՍՀՄ սահմաններով Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ եղել են ադրբեջանական տարածքում:


«Անձնական տեսակետս այն է, որ այդ ճանապարհը պետք է օր առաջ գործարկվի: Ես երբ 5 տարեկան էի ու գնում էի շուկա, այնտեղ շատ ադրբեջանցիներ միրգ-բանջարեղեն էին վաճառում»,-ասաց նա:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ երեկ Որոտանի բնակիչներին ռուս խաղաղապահներն են սնունդ հասցրել, և հարցին՝ ինչպես է կարգավորվելու պարենային անվտանգության խնդիրը, Քերոբյանը պատասխանեց, թե էկոնոմիկայի նախարության պարենային անվտանգության վարչությունն աշխատում է այդ ուղղությամբ, խորհրդակցություն են ունեցել, որ ապահովեն այդ շրջանների բնակիչների պարենային անվտանգությունը: «Ռուս խաղաղապահներն են հասցնում, այսօր դա էլ է տարբերակ, բայց կան տարբերակներ՝ շրջանցող ճանապարհների միջոցով հարցը լուծելու»,-նշեց Քերոբյանը:



Сообщение «Մտա նորություններն իմանալու». Վահան Քերոբյանը Գյումրու հայտնի վարսավիրանոցն է այցելել появились сначала на MediaNews.


от admin

-->