>


Շատ աղջիկներ են ձգտում ունենալ գեղեցիկ կազմվածք, դրա համար էլ սկսում են դիետաներ պահել՝ տանջելով սեփական օրգամիզմը սխալ սննդակարգով և անվերջ մարզումներով։ Սակայն պետք է ճիշտ նիհարել, այլապես դա կարող է հանգեցնել տհաճ հետևանքների։

Մեր պատմության հերոսուհու անունն է Քեյթլին Հորոքս, նա ապրում է Իռլանդիայում, մասնագիտությամբ դիմահարդար է։ Աղջիկը միշտ ունեցել է փարթամ մարմին, սակայն երբեք չի անհանգստացել այդ առիթով և սիրել է սեփական մարմինը։










Մի օր Քեյթլիի ընկերուհին ակնարկեց, որ վերջինս շատ է գիրացել։ Դա այնքան նեղացրեց աղջկան, որ նա նիհարելու որոշում կայացրեց։



Ընդամենը կես տարում Հորոքսը նիհարեց 57 կիլոգրամով։ Ու բնականաբար, այդքան կարճ ժամանակահատվածում մեծ քաշ կորցնելու հետևանքով նրա մոտ լուրջ առողջական խնդիրներ առաջացան։


Քեյթլինը շատ սխալներ էր գործել՝ հանուն նիհարելու գնալով ամենախելահեղ քայլերի։ Նա տարվել էր արագ նիհարելու մոլուցքով։



Արդյունքում դիմահարդարը հայտնվեց հիվանդանոցում՝ մի շարք առողջական խնդիրներով։ Բժիշկներն ասացին, որ եթե նա մի քիչ էլ հետաձգեր այցը, գուցե և ուշ լիներ։

Հիմ աղջիկը բուժում է ստանում, փոխել է սննդակարգը ու սկսել զբաղվել սպորտով։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->