>

Դեռևս տեղացի տատիկ պապիկներից շատ վաղուց լսել ենք, որ Վարագավանքն ասոցացվում է սիրո ու ընտանիքի վանքի հետ: Նոր Վարագավանքում ոչ մի աղոթք կիսատ ու Աստծուն անհաղորդ չի մնում:




Քոչարյանի զոհերը

Նոր Վարագավանքի կառուցման մասին ավանդություն գոյություն ունի, որը պատմում են Վարագավան գյուղի մեծերը: Պատմում են, որ վանքի շինարարության ժամանակ հավատացյալ դեռատի մի աղջիկ է եղել, ով վանքի մոտակա ձորից ջուր է տարել` ուսերին փայտ ամրացնելով: Այդ փայտից և ծանրությունից ժամանակի ընթացքում նրա ուսերին վերքեր են առաջացել, սակայն աղջիկը շարունակել է ջուր տանել և մահացել է առաջացած վերքերից:





Աղջկա անունը եղել է Շառա: Նոր Վարագավանքի շինարարներից մեկը, սիրահարված է եղել Շառային, Տղան, գտնելով աղջկա անշունչ մարմինը, Նոր Վարագավանքի հարավային մասում սիրահարների համար կառուցեց փոքրիկ մի մատուռ. այն ցայսօր կանգուն է: Համալիրն ունեցել է նաև ջրուղի, որը կառուցել ոմն Շառան 1253 թ.: Այդ մասին պատմող արձանագրությունը պահպանվել է մի խաչքարի վրա.

Ի թվին ՉԲ (1253), ա(ստուա)ծ ող|որմի Շառա, որ | ջուր բե(րեց):


Ենթադրվում է, որ Շառան հենց այն նույն Շառան է, ում սիրով համակված էլ շինարարը կառուցել է վանքը:



Ցանկացած Վարագավանք այցելողի կհղեինք ուշադրություն դարձնել վանքի ներսից դռան վերևի մասում գտնվող փոքրիկ սրտե քանդակին, Վարագավանքի զույգված խորանին, որը ևս բացառիկ է Հայաստանում. Նոր Վարագավանքում խորանը բաժանված է երկու մասի:
Ուշագրավ են նաև կտուց կտցի թռչունների քանդակները, որն աչք է զարնում:

Մինչև անցյալ դարի վերջերը վանքի շրջակայքում նկատվել են պարիսպների և միաբանների խուցերի ավերակները, իսկ գլխավոր եկեղեցու հյուսիսային ճակատին կցված է եղել մի մատուռ: Վանքը ունեցել է ջրմուղ, որը 1253 թ. անցկացրել է ոմն Շառա: Վանքի տարածքում կան խաչքարեր, որոնցից ամենահնի հեղինակը Վարդանն է (1620 թ.): Ի դեպ, վանքախմբին անդրադարձած որոշ հեղինակներ վանական համալիրի գլխավոր եկեղեցին` Սբ. Աստվածածինը, անվանում են «Սբ. Նշան»` Վարագա սբ. Նշանն այստեղ պահելու կապակցությամբ, քանզի մինչև Սբ. Էջմիածին տեղափոխելը մասունքը գտնվել է այս կամարների ներքո: Մասունքի հրաշագործությունների մասին բազմաթիվ հիշատակություններ են պահպանվել: Մասնավորապես, Եդեսիայում համաճարակի ժամանակ Վարագա ս. Խաչի զորությամբ անբուժելի հիվանդությունը կասեցվել է:

Ուշագրավ է Վարագավանքի պատմական նշանակությունն ու արժեքը, նրա զորությունն ու ուժը: Ուստի ամեն հայ ընտանիք իր քրիստոնեական ուխտը պետք է համարի գոնե մեկ անգամ լինել հյուսիս-արևելյան սահմանագոտում գնտվող այդ հզոր աղոթարար խորանի առջև ու աղոթել հանուն սիրո, բարու ու խաղաղության:

Сообщение Ինչու է կարևոր, որ ամեն հայ ընտանիք իր քրիստոնեական ուխտը համարի գոնե մեկ անգամ լինել Նոր Վարագավանքում появились сначала на MediaNews.


от admin

-->